Euronews-ի հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով վերջին օրերին Թբիլիսիի զանգվածային ցույցերին, «շատ բնական» է համարել մարդկանց արձագանքը, միաժամանակ նշելով, թե չի կարծում, որ իրադարձությունները պետք է զարգանան այդ ուղղությամբ:

«Երկրին ամենաշատը հանդարտություն է անհրաժեշտ և ներքին կայունություն: Ռուսաստանի հետ հարաբերությունները քաղաքական խնդիր են: Հուսով եմ՝ այն ինչ-որ ժամանակ կլուծվի: Բայց Վրաստանը զարգանում է և մենք մի հեռանկար ունենք, մի ուղի ու դա Եվրամիությունն է: Ահա թե ինչն է ամենակարևորը», – ասել է Վրաստանի նախագահը: