Վրաստանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է կիրճը

""Վրաստանում 6-րդ դասարանի աշակերտներով լի ավտոբուսը գլորվել է կիրճը: 4 ուղևորներ մահացել են, 21-ը՝ հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով: Այդ մասին տեղեկացնում է beta.in.ua-ը:

Նշվում է, որ ավտոբուսը երեխաներին տանելիս է եղել էքսկուրսիայի, նրանց հետ են եղել ծնողները: Մահացածներից 3-ը կանայք են, 1-ը՝ երեխա:

Պատահարի պատճառներն առայժմ բացահայտված չեն: Իրավապահները կալանավորել են վարորդին: Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել:

 

1in.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *