«Լյուցիֆերի եկեղեցու» հիմնադիր Ջեյքոբ Մակկելվին քրիստոնեություն է ընդունել և մկրտվել Հյուսթոնի մկրտական եկեղեցում. գրում է CBN News-ը:


 

«Մենք խավարի մեջ էինք և կապված էինք իրար հետ Լյուցիֆերի ուխտով,- պատմում է Մակկելվին ծառայություններից մեկի ժամանակ:- Մենք սուզվել էինք թշնամական ազդեցության խավարում… այսօր ես դատապարտում եմ, ուրանում ու քանդում սատանայական ուխտը՝ Քրիստոսի արյամբ»:

Ծառայության վերջում նույն օրը Ջեյքոբ Մակկելվին և նրա կինը ընդունում են ջրի մկրտություն:

CBN News-ի հետ զրույցում Մակկելվին պատմում է, թե ինչպես է ինքը սկսել զբաղվել սատանիզմով: Նա մեծացել է մորմոնների մեջ և մանկուց իմացել Քրիստոսի և Աստծո մասին: Հետո նրա քրոջը մեկ օր օձ է խայթել, ինչից հետո վերջինս մահացել է: Նրանց բաժին ընկած տկարության ու անհուսության պատճառով երիտասարդ տղան որոշել է «չար ուժերի կողմն անցնել»:

Ջեյքոբը պատմում է. «Երբ այնտեղ քեզ ասում են, որ դու ես քո սեփական «աստվածը», դա բավականին զորավոր է»:

Երբ սատանիստները Հյուսթոնում բացեցին իրենց «եկեղեցին», քրիստոնյաների առաջին  արձագանքը եղավ աղոթքը: Եկեղեցու հովիվը ամբիոնից հայտարարեց իր եկեղեցու հավատացյալներին. «Եթե ցանկանում եք ձեր հանրային կարծիքն արտահայտել, արտահայտեք այն ծնկի վրա»:

Անցյալ տարվա օգոստոսին Ջեյքոբը եկավ եկեղեցի՝ հովվի հետ հանդիպում ունենալու: Զրույցը շարունակվեց չորս ժամ, ինչից հետո Ջեյքոբը ապաշխարեց և ընդունեց Քրիստոսին:

Նա հետագայում պատմում է.

«Իմ մեջ վառվում էր եկեղեցի գնալու ցանկությունը, ինչն էլ ես արեցի: Այդ օրը Ռոբերտը այնտեղ չէր, բայց նա ինձ հետ զանգեց: Մենք երկու ժամ զրուցեցինք հեռախոսով, իսկ հետո պայմանավորվեցինք հանդիպել: Հետո չորս ժամ շարունակ զրուցեցինք, և վերջը եղավ այն, որ իմ կյանքը տվեցի Քրիստոսին»:

Դրան հաջորդեց սատանիստների միավորման փակումը:

Դեպի Աստված Իր դարձի պատմությունը պատմելով՝ Մակկելվին հույս ունի, որ իր պատմությունը կոգեշնչի շատերին՝ հետևելու Աստծուն և ապրելու Քրիստոսի համար:

«Կարևոր չէ, թե ձեր կարծիքով դուք որքան հեռու եք Աստծուց գտնվում: Միշտ կա ճանապարհ դեպի տուն»,- ասում է Ջեյքոբը:

crossnews.am