Վիրավոր զինվորի կողքին. երկրապահները զինվորական հոսպիտալում

""Էրեբունու տ/բ-ի եռասերունդ երկրապահները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը: Արդեն ավանդական դարձած հերթական այցելությունը՝ զինվորական հոսպիտալ…Բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանի, պատանիների հրամանատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ եռասերունդ երկրապահները այցելեցին վերջին օրերին առաջնագծում վիրավորված զինվորներին, նվերներ հանձնեցին, հայրենասիրական երգերով ոգեկոչեցին՝ փոխանցելով նոր ուժ ու ամուր կամք և շնորհակալություն հայտնեցին ամեն բացվող խաղաղ լուսաբացի համար: Զինվորները հպարտությամբ ու հիացմունքով էին խոսում պատանի երկրապահների մասին՝ նշելով, որ իրենք ավելի ուժեղ են դառնում՝ տեսնելով զինվորական համազգեստը կրող այս աղջիկներին ու տղաներին: Դեռևս չապաքինված տղաները միայն մեկ ցանկություն ունեին՝ շուտ կազդուրվել ու շտապել զինակից ընկերների մոտ՝ կրկին առաջնագիծ:
Շնորհակալ ենք ձեր կատարած սուրբ գործի համար: Շնորհակալ ենք, որ ձեր մեջ արթուն է հենց այս գիտակցությունը՝ Հայրենիքը խրամատից է սկսվում 

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/27749912_412113045901337_6643047666726771679_n.jpg?oh=e17a30968fcec9946b14e67cfaa30664&oe=5B2133AE alt="Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք-ի լուսանկարը:" width="309" height="174" />

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/27751974_527342517640679_4342669730524417554_n.jpg?oh=6fee31789de22932fd2ddb00458671ef&oe=5ADDC6D6 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="273" height="205" />

 Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք’

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *