Վերջին հրաժեշտ՝ Սամվել Սիրեկանի Հովսեփյանին

Ադմիրալ՝ազատամարտիկ Սամվել Հովսեփյանին պետք է հիշեն ու գործը շարունակեն սերունդները : Ոգու հերոսացումը պարզապես անպատմելի է ու անթարգմանելի։ 

ՀՀ անկախության շարժման, սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի 
Եռաբլուրում այսօր հավաքված էին ազամարտիկներ, բարձրաստիճան զինվորականներ քաղաքացիներ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու իրենց մարտական ընկերոջը՝ Գնդապետ Սամվել Հովսեփյանին, ում շատերը ճանաչում են իբրև Ադմիրալ Սամո։… 
Անբուժելի հիվանդությանըխլեց նրա կյանքը։ Նոյեմբերի 9-ին Սամվել հովսեփյանը 58 տարեկան հասակում հրաժեշտ տվեց կյանքին։ ;Բազում կրակների ու ավերների միջով անցած Ադմիրալի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար, որովհետև «գալիքի ճամփորդներին» է վիճակված բազմապատկելու մեր բոլոր հաղթանակները։
Նա միշտ էլ եղել, ապրել, ապրում և ապրելու է;

11,11,2016 Սուսաննա Իսահակյան
Լուսանկարներ Մուշեղ Գասպարյանի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *