ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՅՐՑԱՄԱՔ

,Ափ մը մոխի¯ր քու մոխիրեդ, ո¯վ պիտի բերե… Սիամանթո

Այս իրիկուն հոգուս ասեղնահյուսքերի անվերջության վրա
արյան խարշափն է անձրևում մտածմունքիս, հավատքիս
հոգետանջ, բաց հոգևարքի տամուկ բողբոջներում
մի սառը գիշեր է հայտնվել ինձ

Հոտոտում է նա մեր երկինքը
մեր վաղաժամ մարմնի կորուսյալների վրա
մեր խաչը տամուկ — բախման առագաստ…

Գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ,անվկա
արշալույսի քնկոտ թարթիչների վերջավորության վրա

Ես չկարողացա իմ հրաժեշտի ծաղիկները բերել…

Երբ բարբարոսների ծվատվող ստվերների
քմահաճ խտղտանքի խորքով անցան անհույս
Հույսի մայրցամաքները — ոչինչ չնկատելով…
Մեր չգտնված փրկության դռների առաջ
մենք —
լսեցինք մեր ձայնը,
իբրև նզովքի հեղեղման անսահման ալիք,
իբրև անտեսանելի բարձունքների փլուզում
փրկության պարզած մեր սրտերը…

Գիշեր- ցերեկ, գիշեր -ցերեկ, գիշեր — ցերեկ, անվկա
հոսեցին մարմինները մեր — անառագաստ մոլոր լաստեր
շտապեցին գետերը մեր — դեպի ուր, դեպի ուր, դեպի ուր…
դեպի քեզ — դեպի քեզ — դեպի ինձ, իմ Զարկերակ…

Ոչ ոք չկամեցավ վերադառնալ Դեր -Զոր
ոչ ոք, ոչ մի ծիծեռնակ
իր բույնը հյուսելիս…

ՄԻԱՅՆ ԵՍ,
ՄԻԱՅՆ ԴՈՒ,
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ…""

Հիշատակի օրը
Հայոց Ցեղասպանության պաշտոնական հիշատակի օրն է ապրիլի 24-ը, այս օրը նշվում է որպես հայ մտավորականների տեղահանության սկիզբ։ Առաջին անգամ այս օրը նշվել է մի խումբ ցեղասպանությունից փրկվածների կողմից Կոստանդնուպոլիսում 1919 թվականին հայկական Սուրբ Երորդության եկեղեցում: Հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցում էին այս միջոցառմանը։ Այդ օրվանից ամեն տարի աշխարհի բոլոր ծայրերում նշվում է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը:

 ""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *