Վարչապետ ջան, Նիկոլ ջան, որդի ջան, շնորհավորում եմ, բարի տարեդարձ

Քեզ առողջություն, ընտանիքիդ, չորս երեխաներիդ գլխից անպակաս լինես:
Նիկոլ ջան, տղա ջան եմ ասում, քանի որ իմ մեծ տղայից մեկ ամսով էլ փոքր ես, ու իմ մայրական սիրով ու գորովանքով եմ ասում՝ տղա ջան, որդի ջան, քեզ ուժ, էներգիա, համբերություն, հնարամտություն, որ բռնածդ դժվարին գործը բարով-խերով, անփորձանք նպատակին հասցնես, էս ժողովրդի վիզը ծուռ չթողնես, հավատացել, սիրել, վստահել է քեզ էս ժողովուրդը ու քո երեսին է նայում: Նիկոլ ջան, տղա ջան, իհարկե, ժողովուրդն էլ, ես էլ ժողովրդի հետ, մեկ-մեկ վրդովվում ենք, քեզ քննադատում ենք, ուղղություն ենք ցույց տալիս: Բա ո՞նց, առանց դրա ո՞նց կլինի, բա դու ձեր տանը քո երեխաներին չե՞ս խորհուրդ տալիս, խելքում-խրատում, տեղը գալուց էլ՝ ձայնդ բարձրացնում: Այդպես էլ մենք: Դու էս ժողովրդի զավակն ես, կասեն էլ, սխալդ մատնացույց էլ կանեն, բա ո՞նց, միսդ էլ կուտեն, համա ոսկորդ չեն գցի: Հիշի՛ր, էս ժողովուրդը քեզանից սպասելիքներ ունի, միսդ կուտի, ոսկորդ կպահի, դու ես իր ցանկությունների, երազանքների կատարողը, ոսկորդ ո՞նց կգցեն:
Ուրեմն՝ ասածս ի՞նչ է, բալես, որ առողջ լինես, շենքով-շնորհքով լինես, մեզ հուսախաբ չանես, քո ժողովրդի, քեզ վստահողների հետ լինես:
Աստծո աջը գլխիդ լինի, քեզ միշտ հաջողության ճանապարհը ցույց տա, որ ժողովրդին քեզ հետ այդ ճանապարհով տանես, մեզ էլ խալխի դեմը սևերես չթողնես:

Մելանյա Պետրոսյանց։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *