Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կվիրիկաշվիլի, 
Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար:
Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:
Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի առավել ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների միջև ջերմ կապը, որը հիմնված է բարեկամության հարուստ ավանդույթների վրա»: 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *