Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ձախողեց ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկը` կրելով երեք պարտություն Դանիայի (0-1), Ռումինիայի (0-5) ու Լեհաստանի (1-2) հավաքականներից: