Վայ , սև ու սպիտակ վարդերիս արև, էս ի՞նչա ասում

վայ , սև ու սպիտակ վարդերիս արև, էս ինչա ասում????

ասումա՝ բանակը դարձել է երկրի, թերևս, միակ հենարանը
ու մասնգիտութությամբ զինվորականը լավ գիտի կամային որոշումների, հաստատակամության արժեքը …

լուրջ եք ասում , ընկեր Օհանյան ?

դրա համար էին դիզվառելիքը խնայում հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն սարքերը աշխատող վիճակում պահելու համար /բոլոր փակագծերը չեմ բացում, մանավանդ, որ օրեր առաջ մի քանի օրինակ էլ էի բերել/

ասումա ՝ ժողովրդի հուսալքությունը իշխանության հանդեպ .
և աղքատության ու արտագաղթի մակարդակը 
հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը…

կապույտ վարդերս վկա . 
դուք չգիտեք , որ իշխանությունն ու ժողովուրդը թշնամի են դարձել ձեզ նմանների պատճառով?, 
ովքեր անկուշտ ու անհատակ հափշտակություններով թուլացրել են տնտեսությունը ու զարկ տվել արտագաղթին ?
աթոռից վայր ընկելկուց հետո, գետնից լավէ երևում արտագաղթի ճամփան?

մարդիկ զզված փախչել են , միայն թե, ձեզպիսիներով հագեցած իշխանության ազգադավ լկտիություները չտեսնեն
ու հաց վաստակեն
հանապազորյա հաց, պարոն, ՀԱՑ !

դուք դա չեք հասկանա.. 
գիտեք , ինչու ?

որովհետև, բազմազբաղ էիք ծառերի բները գրկած, դաշնամուրաինտիմ պոզաներով ֆոտոսեսիաներով, 
վարդերի ու զգեստների գույների համադրության դժվար գործով …

էդքանի հետո ինչ հույսի մասին եք խոսում, պարոն??
35 տոկոս աղքատների վարդերի ֆոնին նկարվելու հույսի մասին եք խոսում ? ….
հույսը ձեր նմաններիրից ու ձեր նմաններին ,, դաբրո,, տվածներից,՝ ինչպես չարորակ ուռուցքից, ազատվելու մեջ է ..

էս դուք փաստորեն կադրային ոչ ճիշտ քաղաքականությունն էլ գիտեք ինչա .. 
կարողա դա էնա, որ մարտական մկրտություն չստացած ձեր որդին ընդամենը 23 տարեկանում դարձավ գումարտակիհրամանատար, իսկ այսօր 32 տարեկան ձեր զավակը, ըստ ամենայնի , անփոխարինելի կադր է, դրա համար N պաշտպանական շրջանի շտաբի պետն է ..
երևի մենք չունենք ոչ մի արժանի սպա … փորձ, գիտելիքներ, կենսագրություն ունեցող …տխուր է …

կարողա , սա ձեր ասած՝ օրենքի առջեւ խիստ հավասարությունն ու առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու օրինակն է ?

եթե այդպես է 
ճիշտ թիրախին էլ խփել եք…

օ, իմ դեղին վարդեր …
պարզվում է, մեր երկրում կոռուպցիոն երևույթները տեսանելի են աթոռից վայր ընկած դիտակետից …

խրամաբջիջում մի բան էն չի , մի խոսքով
աչքիս երազախաբ են եղել …………..

Բելլա Լալայան

Հիշեցնենք, որ Պաշտպանության Նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես էր եկել  իշխանություններին քննադատող ելույթով ,  որը կարող եք դիտել Սեղմելով ԱՅՍՏԵՂ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *