Վայքում բացվեց ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր- խաչքար

Նոյեմբերի 1-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում՝ Վայքի զորամասի հարևանությամբ, Արցախյան ազատամարտի ազատամարտիկի որդի, բարերար վայքեցի Վահե Թադևոսյանի նախաձեռնությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, : Միջոցառմանը ներկա էին հերոս զինվորների ընտանիքի անդամներ Հայաստանի ողջ տարծքից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երկրապահ կամավորական միության անդամներ և այլոք;: Վայքի քաղաքապետարանի կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված հերոսների հարազատները պարգևատրվեցին պատվոգրերով։հերոս ;
Եվ խաղաղասեր մեր ազգի գլխին դարձյալ արյունոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը՝մեր ժողովրդի գլխին դարձյալ կախվեց այդ ավեր հունձքի վտանգը:


Այս անգամ՝ քառօրյա…
Ապրիլյան քառօրյա պատերազմի ու նրա հերոսների մասին խոսվում է ու դեռ կխոսվի: Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ, կանգ է առնում անգամ ժամանակը: Կյանքն ունի իր դժվարությունները ,և մենք պետք է գիտակցենք, խաղաղությունը կյանք արժե,որը ձեռք է բերվել կյանքի գնով։ Այս , խաղաղությունը ՝արյամբ ու քրտինքով վաստակած խաղաղություն կամ շարունակվող պատերազմ խաղաղության մեջ ,որն միշտ իրականացվում է մեր զինվորների կողմից, արժանի է մեծարման: Նրանք իրենց տաքուկ անկողինը դարձրին հայկական հողը, իսկ բարձը՝ քարը: Հանուն ինչի՞:Հանուն մեր սերունդների լուսավոր ու վառ ապագայի ,որի սկիզբն ազդարարվում է մանկան ճիչով` իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հանգստությունը և օրվա հոգսը։ Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան հայ զինվորը;Այն ցավն ու թախիծը, որը նրանք թողեցին իրենց մայրերի սրտում, անսահման է, բայց ես կարծում եմ, որ նրանք մեզ հետ կլինեն որպես մեր պահապան հրեշտակներ և կպաշտպանեն մեզ արդեն երկնքից:
«Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»

Արյունոտ դրոշ
Նորից պատերազմ և անթիվ դիեր
Սգվորներ դարձած մայրեր ու սերեր,
Թշվառ թշնամին իր խաղն է խաղում,
Մանուկ որբացնում,մարդկանց խոշտանգում:

Ներկվեց դաշտ ու ձոր բոսոր արյունով
Ամպը որոտաց երկինք արտասվեց
Ձեր մասին հասած տխրագին լուրով
Մի ողջ ժողովուրդ սգի մատնվեց։

Թող լույսեր վառվեն ձեր շիրիմներին,
Փառք ու պատիվ ձեզ սևազգեստ մայրեր..
Թեև օջախում ձեր լույսն է մարել,
Բայց մի անմար ճրագ,վառվում է հավերժ:

Իմ հայ ժողովուրդ մի պահ կանգ առեք
Վրեժի կանչեր ունենք մեր սրտում,
ՉԷ որ ուրիշ էր կամքը բարձրյալի,
Չպիտի ընկնենք պիտի հզորանանք;

Ուզում եմ, որ խաղաղության խորհրդանիշը` աղավնին, դառնա աշխարհի մեծագույն տիրակալը, անվախ ու անկաշկանդ սավառնի բիլ երկնքում, դառնա նրա հավերժական բնակիչը: Թող բարեգութ Արարչի կամքով վարարի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը և դառնա ուրախության ու երջանկության աղբյուր:

""

""

""                                                                             նյութի հեղինակ՝ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան
Լուսանկարները Սուրեն Վուրգի Ոսկանյանի