ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ժողովրդին մեղադրել էր , որ ԱԺ — ում անհայտ մարդկանց են հնարավորություն տալու ներկայանալ անսկզբունքային մարդկանց , որոնք որ պետք է Հայաստանի շահերը պաշտպանեն դրսում,  նաև հայտարարել է, որ միակ ընդիմադիրը հենց հանրապետական ուժն է, որը կառավարություն չէ, ինչպես նաև հարց է ուղղել, թե արդյո՞ք իսկական կարծիք պետք չէ…

Այս  ամենին հակադարձել է  միջազգային փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:

""Էդիկ ջան, իսկ այդ նույն ապաքաղաքական ուժերին, որ չեն կարող ընդդիմություն լինել, անսկզբունքային գործիչներին, որ անընդհատ երանգ են փոխում, դուք ու՞ր էիք տարել խորհրդարան: Իսկ ձեր ժամանակ խորհրդարանում ՀՀԿ-ին քննադատող, միջազգային կառույցներում անվախ գործող ընդդիմադիրներ պետք չէի՞ն, որ հենց ինքդ Ավան-Նոր Նորք ընտրատարածքում իմ մրցակցի՝ Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբն էիր ղեկավարում, սալյուտ էիք տալիս հաղթանակի կապակցությամբ՝ լավ իմանալով թե ինչ մեխանիզմներով /վարչական լծակներ, փող և այլն/ եք պարտության մատնում ընդդիմախոսներին: Այն ժամանակ պետք չէ՞ր միջազգային կառույցներում իմ ու այլոց նման կռիվ տվող, չվախեցող, միայնակ Բաքու գնացող, Բաքվում հակաադրբեջանական ձևակերպումներով բանաձևերի հասնող, միջազգային վեհաժողովներում հակաղարաբաղյան բանաձևեր տապալող պատգամավոր: Եթե դա երբեք պետք չի եղել իշխանություններին, հիմա ինչո՞ւ պետք պետք լինի, ու ինչո՞ւ ես նեղվում, որ պետք չլինի… Մի ժամանակ կռիվ էիք տալիս, թե հավերժ իշխանությունը դուք պետք է լինեք, հիմա էլ կռիվ եք տալիս, որ ընդդիմությունն էլ դուք պետք է լինե՞ք….

Հիշեցում: Ոչ մի անձնական վիրավորանք մեկնաբանություններում

Ստյոպա Սաֆարյան