Երևույթը խիստ դատապարտելի է: Զինվորից սնունդը գողանալը, սրբությունից բան գողանալը խիստ դատապարտելի է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

«Բոլորն էլ լավ գիտեին, ինչեր կարող է բացահայտվել: Դա համակարգային խնդիր է: Էջմիածնում վախի մթնոլորտ էր, իսկ  իշխանությունը դրա մասին տեղյակ էր»-նշեց պատգամավորը:

«Ծառուկյան» դաշինքը հետևողական կհետևի Մանվել Գրիգորյանի դատավարությանը:

1in.am