«Ստեղծագորոծում են մեր զինվորները» ՝ դիրքերում…

Լուսանկարում՝ Մարտակերտի զորամասի , N հրաձգային գումարտակի դիպուկահար, շարքային Սպարտակ Վարուժանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ է, ով իր ստեղծագործությունը նվիրում է՝
2014թ. օգոստոսի մեկի լույս 2-ի գիշերը ՊԲ մարտական դիրքի վրա դիվերսիոն հետախուզական խմբի հարձակման դեմ մղված մարտում զոհված, հետախուզական վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանին .

Լսիր ընկեր, քեզ կպատմեմ http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19060026_1891919354405897_1154245985615568825_n.jpg?oh=dc489330b5bf6a46627ccf4b1a2340c5&oe=59CC19BD alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="242" height="436" />
Մեր անորսալի գայլի մասին,
Ու թե ինչպես թիկունքից
Նրան մի օր որսացին:
Կյանքում լինում է այդպես
Միշտ ուժեղներն աշխարհի
Չեն նկատում ՝ խիստ գաղտնի
Կուտակումը մժեղների :
Շողքի նման աննկատ
Ու ասպետի պես ուժեղ
Չհասկացավ որ արդեն,
Իր թիկունք են ներխուժել:
Բայց չտապալվեց նա անգամ
Փամփուշտներից դուշմանի:
Գայլը հայրենի հողին ընկած
Մահանում էր, անուժ էր:
Մինչ վերջին պահը իր կյանքի
Դիմանում էր ցավերին,
Դիմանում էր նա տանջանքին:
Զուր չէր պայքարը նրա՝
Ետ մղեց նա թշնամուն
Պաշտպանեց հողն իր բաժին
Ու անմահացավ այդ հողին:
Ու երկնքում գիշերվա
Անմար աստղ դարձավ նա:
Թող , բարի քնով քնի
Կողքին մեր հերոսների,
Իսկ մենք աղոթենք անվերջ,
Որ հոգին լինի հանգիստ:
Ու թող ամեն թշնամի
Իր ականջին օղ անի՝
Հայը կռվում է մինչ մահ
Լինի ծեր, թե՝ պատանի:

Մարտակերտի զորամասի , N հրաձգային գումարտակի դիպուկահար,
շարքային Սպարտակ Վարուժանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *