""Ինձ թվում է՝ բնապահպանության և առողջապահության նախարարները համատեղ պետք է դիմեն ՊԵԿ ին, ներմուծվող մեքենաների մաքսային արժեքները վերանայելու արցով: Հարցն այն է, որ մեր երկիր ներկրվող հին, կիսամաշ ու մեքենաների մաքսազերծման արժեքն ավելի քիչ է, քան համեմամատաբար նոր մեքենաներինը: Ստացվում է, որ խրախուսվում է վատ, հաճախ թափոն հիշեցնող մեքենաների ներմուծումը, ինչը մեր երկիրը վերածում է մեքենաների գերեզմանի, մեքենան որքան հին է, այնքան ավելի մեծ է մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: Հասկանում եմ, որ նախկինում այլ իրավիճակ է, եղել, քանի որ հաշվի է առնվել գնողունակությունը, բայց այս քաղաքականությունը հանգերել է նրան, որ այսօր մեր ճանապարհներին երթևեկում են բարոյապես ու ֆիզիկապես մաշված մեքենաներ, էլ չեմ ասում դիզելով աշխատող մեքենաները, որոնք թե իրենց հնամաշության, թե դիզելի ցածր որոկի պատճառով այնպիսի սև ծուխ են արձակում, որ շնչելն արդեն իսկ տանգավոր է կյանքի համար:

Իր ՖԲ-ի էջում գրել է ՝  Զոհրապ Եգանյանը

facebook.com