ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ — 29 ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հուրությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, քաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ, բնակիչներ Մարտակերտում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: 
Մարտակերտի Սուրբ Կարապետ Եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը կատարեց ոգեկոչման եւ հոգեհանգստյան արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

""

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *