Սողոմոն Թեհլիրյան հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը 
շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 
թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը 
սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական 
շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է 
ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ:
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս 
գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը բացահայտելուց հետո նրանց դեմ գործ էր հարուցվել, ինչի պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը դիմել էր մի որևէ միջոցի`պատժից խուսափելու համար: Թաելաթը բռնել էր Գերմանիա փախչելու ուղին: Փոխել էր թե անունը, թե ազգանունը և իր մնացած տվյալները, ուստի Գերմանիայում նրան ոչ ոք որպես Թալեաթ չէր ճանաչում, բացի իհարկե մեկից, որ 1.5 միլիոն անմեղ զոհերին իր մեջ խտացրած ուրվականի պես հետևում էր վերջինիս: Սողոմոնը նրան 1921թ մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գտավ, չհամբերեց, դուրս բերեց ատրճանակն ու բղավեց նրա հետևում`ԹԱԼԵԱԹ: Փաշան կանգ առավ, բայց չպտտվեց, չէ որ նրան այդ անունով չէին ճանաչում: Շարունակեց ճանապարհը: Սողոմոնը բղավեց երկրորդ անգամ: Այս անգամ արդեն Թալեաթը դանդաց պտտվեց, բարձրացրեց աչքերն ու գամվեց հայորդու ատրճանակին ու հեռվում այրվող աչքերին: Գնդակը, ուժեղ հրումով ճեղքելով օդը, դղրդյունով դուրս թռավ ատրճանակի փողից ու մեխվեց ոճրագործի ճակատին: Մի ամբողջ ժողովրդի կյանք խլած այդ կենդանին մի վայրկյանում անշնչացավ ու տապալվեց գետնին: Հանգստություն տիրեց. ոճրագործը սպանված էր: Սողոմոնն իհարկե, կարող էր նրան հենց թիկունքից միանգամից տապալել, բայց ոչ, նա այդպես չէր կարող, նա ուզում էր տեսնել վախ ու աղերսանք թուրքի աչքերում, ուզում էր, որ նա տեսնի իրեն սպանողին: Ու դա նրան հաջողվեց: 
Սպանության մեղադրանքով Սողոմոնը ձերբակալվում է ու սկսվում է դատավարություն: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է 
ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների 
կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր 
Քիլի համալսարանից։
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք 
Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է 
հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, ամուսնացել է և ունեցել թրկու զավակ` մեկ տղա և մեկ աղջիկ: Մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ 
Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի 
Մաստարա գյուղում և Երևանում
Սահակ Սահակյան — Գինի լից (Sahak Sahakyan — Gini lits)