Սոկրատեսի ուսուցողական պատասխանը

Փիլիսոփայության հայր Սոկրատեսը խոսել է շատ իմաստուն և ուսուցողական խրատներից։

Դրանցից մեկը հետևյալն է։

Ծանոթներիցմեկը հարցնում է Սոկրատեսին.
– Գիտե՞ս ինչ ասացին քո մասին:
– Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ մաղիր երեք մաղով այն, ինչ որոշել ես ասել:
– Երեք մաղո՞վ:
– Մինչև ինչ-որ բան ասելը՝ պետք է երեք անգամ մաղել: Նախ և առաջ ճշմարտության մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:
– Ոչ, ես միայն լսել եմ այն:
– Ուրեմն չգիտես՝ ճշմարտություն է, թե ոչ: Այդ դեպքում մաղենք բարության մաղով: Իմ ընկերոջ մասին ինչ-որ լավ բան ես ասելո՞ւ:
– Ո՛չ, հակառակը:
– Ուրեմն, – շարունակեց Սոկրատեսը, – դու որոշել ես վատ բան ասել ընկերոջս մասին, բայց անգամ վստահ չես, որ դա ճշմարտություն է: Արի մաղենք երրորդ՝օգտակարության, մաղով: Մի՞թե այդքան կարևոր է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես ասել:
– Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա:
– Այսինքն, – եզրափակեց Սոկրատեսը, – ասելիքդ ո՛չ ճշմարտություն է, ո՛չ բարի է, ո՛չ էլ օգտակար: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ասել

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *