Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական «Սիրիական ազատ բանակ»-ի հրամանատարներից մեկը՝Ահմեդ Օսմանը ակնարկել է,որ «Սիրիական ազատ բանակ»-ը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գործող «Քրդական Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) զինյալների դեմ,որոնք վերահսկում են Թել Ռիֆաթ քաղաքը…Ըստ Օսմանի,քաղաքի և նրա շրջակա գյուղերի մոտ 200 հազար բնակիչներ,ովքեր ժամանակավորապես Աազազի շրջակայքում են հաստատվել,ցույցեր են կազմակերպում և պահանջում են քաղաքը և նրա շրջակայքը մաքրել քրդերից…»Եթե ահաբեկիչները հրաժարվեն,ապա «Սիրիական ազատ բանակ»-ը ռազմական գործողություններ կսկսի նրանց դեմ…Մենք խնդրում ենք Թուրքիային պաշտպանել մեզ,ինչպես դա եղավ «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի ժամանակ…»,-Ժնևում կայացած միջսիրիական բանակցություններից հետո հայտարարել է Օսմանը…Վերջինս նաև նշել է,որ Թել Ռիֆաթը քրդերից խլելուց հետո թուրքամետ ահաբեկիչները պատրաստ են նաև գրավելու Աֆրինի մեծ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանը,որը սահմանակից է Թուրքիայի Հաթայ նահանգին…
Իրականում,Օսմանն ընդամենը բարձրաձայնել է Թուրքիայի նպատակները…Բոլորն էլ շատ լավ գիտեն,որ առանց Անկարայի և արևմտյան որոշ ուժերի հետ համաձայնության «Սիրիական ազատ բանակ»-ը մի քայլ էլ չի անի…
Նախ,»Սիրաիական ազատ բանակ»-ի միջոցով Անկարան փորձում է փոքրացնել Սիրիայի հյուսիսում ձևավորված Քրդական ինքանավարության տարածքը,որը եթե նախկինում երեք փոքր և անկլավային մասերից էր բաղկացած՝ Աֆրին,Քոբանի և Ջազիռա,ապա հիմա գրեթե միավորված է (Քոբանին և Ջազիռան միավորվել են և բավական ընդլայնել իրենց տարածքները)…Թուրքերը ցանկանում են թույլ չտալ նրանց վերջնական միավորումը ընդհանուր մեկ միավորի մեջ…Հենց դրանով էլ կարելի է բացատրել Անկարայի կողմից իրականացված «Եփրատի վահան» օպերացիան,որն իրականացվեց 2016 թ-ի օգոստոսի 24-ից 2017 թ-ի մարտի 29-ը…Այդ ընթացքում թուրքական բանակին և «Սիրիական ազատ բանակ»-ի ահաբեկիչներին հաջողվեց գրավել Ալ-Բաբ և Ջարաբլուս քաղաքները և թույլ չտալ Աֆրինի քրդերին միավորվելու Քոբանի-Ջազիրայի քրդաբնակ շրջանների հետ…Անկարան ավելին էր ցանկանում.Էրդողանն այդ ժամանակ քրդերից պահանջեց լքել Մանբիջ և Քոբանի քաղաքները…Սակայն ԱՄՆ-ից,ով պաշտպանում և զինում է սիրիացի քրդերին,Անկարային հասկացրեցին,որ չափը ճանաչի և կրակի հետ չխաղա…Վաշինգտոնի նախազգուշացումները հասան իրենց նխպատակին և Էրդողանը հապաղեց…Սիրիայի քրդերի հարցում Անկարան ակտիվացավ,երբ Իրաքի Քրդստանում հայտարարեցին,որ այս տարվա սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից անկախանալու հանրաքվե… Անկարայում շատ լավ գիտեն,որ Իրաքի և Սիրիայի Քրդստանների միավորումը ժամանակի հարց է,ինչպես նաև Իրաքի Քրդստանի անկախությունը էլ ավելի կմեծանցի կենտրոնախույս տրամադրությունները և շարժումները Թուրքիայի քրդաբնակ շրջաններում…
Երկրորդը,Էրդողանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Թել Ռիֆաթի նկատմամբ,քանի որ այն համարվում է Հալեպի հյուսիս-արևմտյան արվարձան…Էրդողանի «թուլությունը» Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի նկատմամբ բոլորը գիտեն,որն ունի թե՛ օբյեկտիվ,թե՛ սուբեկտիվ պատճառներ…
Պատահակա չէ այն,որ «Սիրիական ազատ բանակ»-ն ակտիվացավ Համբուրգում G20 շրջանակներում Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո…Թրամփը,Պուտինը և Էրդողանը տարրականորեն բաժանում են Սիրիան…Որքան կարելի է կռահել,Անկարայում դժգոհ են իրենց չափաբաժնից,որն ընդգրկում է Սիրիայի հյուսիսը (Աազազ-Ալ-Բաբ-Ջարաբլուս եռանկյունին) և գրեթե ողջ Իդլիբ նահանգը (Հուսանք,որ Իդլիբը կազատագրվի Ասադի կողմից թուրք ահաբեկիչներից)…ԱՄՆ-ի վերահսկողության տակ են անցնում Սիրիայի հյուսիը և արևելյան որոշ տարածքներ (Աֆրին,Քոբանի,Մանբիջ,Թել Աբյադ,Ռասալայն,Ալ-Հասաքա և որոշ չափով Քամիշլի,հավանաբար նաև Ռաքքան),Սիրիայի և Իսրայելի սահմանակից շրջանները,Դերաայի որոշ մասը,ինչպես նաև Իրաքի և Սիրիայի սահմանի որոշ մասը (Ալ-Թանֆ բնակավայրը և անցակետը)…ԱՄՆ-ն կփորձի պահպանել նաև «ընդդիմադիր անկլավները» Հոմսում և Դամասկասում,որով որոշ չափով վերահսկելի և խոցելի կդարձնի այդ խոշոր քաղաքները…Ռուսաստանը և Իրանը այս պահի դրությամբ Սիրիայում գործում են տանդեմով,սակայն ամեն մեկն իր վերահսկողության գոտիներն ունեն… ՌԴ-ն կամրանը ալավիաբնակ Լաթակիայում և Տարտուսում,որտեղ արդեն կան ռազմածովային (Տարտուսի) և ռազմաօդային (Խմեյմին) ռազմաբազաներ,ինչպես նաև որոշ ազդեցություն կունենա Հալեպի և Թադմորի (Պալմիրա) շրջաններում… Դամասկոսը,Հոմսը, Համան և դրուզաբնակ Սուվայդան Ասադի բանակի և Իրանի կողմից հովանավորվող «Հզբոլլահ»-ի վերահսկողության տակ են…Ասադը կպահպանի իր դիրքորը նաև Հալեպում…Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդաբկան թաղամասը լինելով շրջապատված Ասադի բանակի կողմից կգերադասի համագործակցել Սիրիայի օրինական իշխանությունների հետ…
Հիմա կոնկրետ պայքար է գնում Սիրիայի նավթի և գազի համար,որի հանքերը գտնվում են երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում…Եթե Թադմորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ պարզ է,ապա Ալ-Սուհնայի և Դեր-Զորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ դեռ առջևում է…Ասադը,ինչպես նաև նրան հովանավորող ՌԴ-ն և Իրանը,ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերը,ինչպես նաև «ԻՊ»-ի ահաբեկիչները դեռ պայքարում են նավթով և գազով հարուստ այս շրջանների համար…
Սակայն արդեն պարզ է,որ նախկին Սիրիան անցավ պատմության գիրկը,իսկ մենք էլ գրեթե կորցրեցինք մեր մերձավորարևելյան ամենախոշոր սփյուռքը…

Գագիկ Համբարյան