Սիրելի հայրենակիցներ,Անահիտի բուժման համար անհրաժեշտ գումարից պակասում է ընդամենը 1000 եվրո

""

Սիրելի հայրենակիցներ,Անահիտի բուժման համար անհրաժեշտ գումարից պակասում է ընդամենը 1000 եվրո,եթե կլինն մարդիկ,ովքեր կցանկանան աջակցել Անահիտի բուժմանը,նյութում,բոլոր անհրաժեշտ տվյալները առկա են,նախապես շնորհակալություն Անահիտ Կոստանյանը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2012թվականին երեխան գանգատներ է ունեցել, իրենց տեղամասային բուժկետում ախտորոշել են Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ) հիվանդություն: Բուժման ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել և ուղեգրել են Երևան Արյունաբանական ինստիտուտ: Այնտեղ էլ ախտորոշել են արյան քաղցքեղ և երեխան մեկ տարուց ավել ստացել է քիմիաթերապիայի և ճառագայթահարման կուրս: Արդյունքում ոչ մի դրական դինամիկա: Հիմա ոսկրային համակարգում ՝ բոլոր հոդերում ունի սուր ցավեր, դժվարությամբ է քայլում, ցավը տարածվել է արդեն ողնաշարի շրջանում, ռենտգեն նկարները ցույց են տալիս ոսկորների քայքայում: Հայրենի բժիշկները չեն կարողանում ստույգ ախտորոշում ներկայացնել, որպեսզի բուժումը ճիշտ և արդյունավետ լինի: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության կլինիկաներին՝ ստույգ ախտորոշում և բուժման կուրս անցնելու համար, և ստացել են հրավեր: Նախնական ծախսերը կազմում են 11 000 եվրո: Անահիտը հրաշալի նկարում է և երազում է դառնալ մանրանկարչուհի: Սիրելի՛ հայրենակիցներ, ընտանիքը՝ չունենալով միջոցներ, դիմում է ձեր աջակցությանը: Օգնենք աղջկան առողջանալու և իր երազանքն իրականացնելու: ՎՏԲ և ԱՐԱՐԱՏ բանկերում Անահիտի հայրիկի՝ Ռաֆայել Կոստանյանի անունով բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ՝ 16009030917200 ՀՀ դրամ Արարատբանկում՝ 1510029126330149 Եվրո 1510029126330158 ՌԴ ռուբլի 1510029126330101 ԱՄՆ դոլար SWIFT:ARMCAM22 Անահիտի մայրիկի՝Թեհմինեի հեռախոսահամարներն են՝ +37496330034, +37493390057, հայրիկինը՝ +37494157608:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *