""

Մարդ պետք է կարողանա իշխանություն ունենա և այդ նույն իշխանությունից հրաժարվի:
Մարդ պետք է կարողանա իր հանդեպ նման մեծ դժգոհության ալիքից հետո լինի խաղաղ,իմաստուն և սառնասիրտ:
Մարդ պետք է կարողանա լուռ հետևել ստի և կեղծիքի ժամանակավոր հաղթանակին:
Մարդ պետք է կարողանա իշխանափոխությունից մեկ տարի անց ունենալ նույն վստահությունը,տոկունությունը,
կամքը և էներգիան պայքարելու հանուն իր պետության և ժողովրդի:
Այո այդ մարդը Սերժ Սարգսյանն է:
Շախմատի տանը Սերժ Սարգսյանին դիմավորեցին ծափերով ոչ թե այն բանի համար,որ ինքը ՀՀ նախկին նախագահն է կամ Շախմատի ֆեդերացիայի նախագահը ,այլ հարգելով նրա անձը:Սերժ Սարգսյանը ապացուցեց մի կարևոր բան,որ պաշտոնը չի կարևորում անձին,այլ անձն է պաշտոնները կարևոր դարձնում:

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրական մաստեր կլաս,, master class.. և այն դեռ նոր է սկսվում:

Վահան Բաբայան Ռեֆորմիստների կուսակցություն