ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ ԴՐԱԽՏԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Սեպտեմբերի մեկը մեծ շուքով նշվեց Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղի հիմնական դպրոցում:Աշակերտների մուտքը դպրոց սկսվեց ծափ ու ծիծաղով,ջերմ ու բարի շնորհավորանքի խոսքերով: Դպրոցում սովորում է տասներկու աշակերտ` երկու աղջիկ,տասը տղա,որոնց թիվը այս տարի համալրվեց ևս երեքով` երեք առաջին դասարանցիներով:Նրանց համար ԵԿՄ-ը պատարաստել էր փոքրիկ նվերներ,որոնք աշակերտներին հանձնեց դպրոցի տնօրեն Արևիկ Դավթյանը:Վերջինս շնորհավորեց աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ,հորդորեց սովորել,լինել ուշադիր և նպատակասլաց,ինչպես նաև առաջ նայել և ձգտումով հասնել իրենց առջև դրված բոլոր նպատակներին: Սեպտեմբերի մեկի միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողները,համայնքի աշխատակազմը,ուսուցիչները,որոնք ևս իրենց սրտի խոսքը հղեցին աշակերտներին: Դպրոցի տնօրենը համոզված է,որ գալիք` 2018 ուս. Տարում դպրոցը աշակերտներին կդիմավորի վերանորոգված տեսքով: <<Չնայած դպրոցը դեռևս վերանորոգված չէ,սակայն դա չի խանգարում,որպեսզի աշակերտները մեծագույն պատրաստակամությամբ հաճախեն դպրոց և յուրացնեն ուսուցանվող առարկաները>>-հավելեց Տիկին Դավթյանը:

Հեղինակ` Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *