Սեյրան Օհանյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմից հետո իրենց հետեւությունները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:

 Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ներկայացնել ՀՀ զինված ուժերի առանձնահատկություններն ու ձեռքբերումները:

Խոսելով ՀՀ զինված ուժերի ձեւավորման մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ արդեն 25 տարի է հայ ժողովուրդը հայկական զինված ուժերի եւ վարվող պաշտպանական քաղաքականություն շնորհիվ շարունակում է իր խաղաղ արարումը եւ ապահովում է այս տարիների ամենակարեւոր ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հանդիպման ընթացքում դպրոցի ունկնդիրներին են ներկայացվել նաեւ ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, անցած տարիների ընթացքում զինված ուժերում իրականացված բարեփոխումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ապրիլյան մարտական գործողություններին, ներկայացրել սպաների, ենթասպաների, ժամկետային զինծառայողների հերոսությունների դրվագներ, խոսել է կատարված վերլուծությունների եւ հետեւությունների մասին:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաեւ «Առաջնորդության դպրոցի» մասնակիցների հարցերին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *