Դուք ստանձնել եք մեր հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը, որը կատարում եք պատվով և նվիրումով:Ձեր ծառայության ամեն մի օրը գրավականն է մեր ժողովրդի ապահովության և մեր ազգի գոյատևման: միշտ ապրեք այն գիտակցումով, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր ժամանակի հերոսն է, հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հերոսը. հիրավի, անգնահատելի է ձեր դերը մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, խաղաղության եւ կայունության պահպանման եւ ամրապնդման գործում:
Սամվել Անդրանիկի Բաբայան`, նախկին գլխավոր հրամանատար ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և ընթացիկ ղեկավար Դաշինք քաղաքական կուսակցությունում։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ , Արցախի հերոս
Կենսագրություն
1972-1982 թթ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։
1983-1985 թթ Ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումներում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։
1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառով, ԽՍՀՄ ՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում և 6 ամիսից շատ պահվում Բաքվի բանտերից մեկում։
1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։
1992-1994 թթ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։
1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։
1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։
1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ "Ոսկե Արծիվ" շքանշանակիր։
1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։
1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
1995-1999 թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։
2000-2004 թթ. ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց ներում է շնորհվել։
2004-2005 թթ ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։
2005 թ. հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 
Թող հայ նվիրյալները, Արցախի հերոսների օրինակելի ծառայության շնորհիվ ամրապնդվեն մեր բանակի հիմքերը;
Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, որովհետև ես հավատում եմ մեր արցախի հերոսներին աչքերի փայլին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին ու ուժին, ես հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին:Մաղթում եմ Ձեզ հարգելի` Սամվել Բաբայան`մշտական բարձր եւ կայուն մարտական ոգի եւ անսպառ հայրենասիրության գիտակցություն: