Սամվել Բաբայանն Արցախում է

Մարտակերտի շրջանում նրա առաջին հանդիպումը  տեղի ունեցավ Քոլատակ գյուղում, որտեղ Բաբայանը ծաղիկներ խոնրահեց Արցախյան ազատամարտում զոհված քոլատակցիների հիշատակին: Քոլատակում Սամվել Բաբայանին ներկայացրեց ՀՀ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

Անմիջական  զրույցի ընթացքում գյուղացիների հիմնականում բարձրացրին  սոցիալիական հարցեր: Բաբայանը ներկայացրեց  ինչ հնարավորություններ ունի Արցախը, որը սակայն, չի օգտագործվում, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսները: Ներկայացնելով տնտեսական զարգացման ծրագրերը՝ Սամվել Բաբայանն անդրադարձել է վերաբնակեցման քաղաքականությանը, բանակը համալրելու գործընթացին:

Հանդիպմանը մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունները մոնոպոլիստների
նկատմամբ՝ Ղ Տելեկոմի  և նմանատիպ  հարցեր: Հանդիպումները  շարունակվեցին 
Թբղլու, Կիչան, Առաջաձոր և Գառնաքար գյուղերում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *