""Հունիսի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում «ԳԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկել բերդավանցի ընտանիքի:

Վթարի հետեւանքով զոհվել է 2015թ. ծնված տղան, վիրավորվել են նրա քույրը՝ 2012թ. ծնված աղջիկը եւ եղբայրը՝ 2009 թ. ծնված տղան, երեխաների 34-ամյա մայրը:

Նրանք վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Բեռնատարի վարորդը եւ վթարից տուժածները սոցիալապես անապահով ընտանիքներից են:

aravot.am