Սաակաշվիլիին կհանձնե՞ն Վրաստանին

 

"Украинская правда"-ն տեղեկություն է տարածել,որ Վրաստանի նախկին նախագահ,Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների հրահանգով կհանձնվի Վրաստանին,որտեղ Սակաշվիլիի դեմ Վրաստանի ներկայիս իշխանությունները մի քանի քրեական գործերերեն հարուցել և հայտարարել հետախուզում…
Ուկրաինայի նախագահ Պ.Պոռոշենկոյի և Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Մ.Սաակաշվիլիի հարաբերությունները կտրուկ վատթարացան,երբ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին ինքնակամ լքեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը և խիստ քննադատության ենթարկեց Պորոշենկոյին՝մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ…
Նա նաև հայտարարել էր,որ պատրաստվում է ստեղծել իր սեփական քաղաքկան ուժը Ուկրաինայում և հասնել Գերագույն Ռադայի ցրմանը՝երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար…
Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ էլ Սաակաշվինին լրագրողների ասել էր,որ Ուկրաինայի նախագահը պատրաստվում է նրան զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից…
Ի դեպ,Սաակաշվիլիի ձախւուղոմներն այսքանով չեն ավարտվում…Վերջերս Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությոններում Մ.Սաակաշվիլիի հարազատ "Միացյալ ազգային շարժում" կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց Բ.Իվանիշվիլիի "Վրացական երազանք"-ին…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *