Երգն արդեն պատրաստ է, իսկ տեսահոլովակի նկարահանումներն անցկացվելու են Հայաստանում և Մոսկվայում:

«Ինձ այդ թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատիկը ՝ Շուշան Տիգրանովնա Կրունին  ևս փրկվել է մահից՝ փախնելով Թուրքիայից 13 տարեկանում: Նա փախել է Թուրքիայից և նրան փրկել են ռուս սահմանապահներն ու բերել Ռուսաստան: Մայրս պատմում է, որ իր տատիկը ողջ կյանքում փնտրել է իր հարազատներին»,-պատմում է երգիչը:
Տեսահոլովակը պատրաստ կլինի 2017-ի ապրիլին և նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 102-ամյակին: