Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևը մեղադրել է Ռուսաստանին «օրենքվ գողերին» Ուկրաինա ուղարկելու մեջ…»2017 թ-ի սկզբից մինչև հիմա ՌԴ-ից Ուկրաինա է ժամանել 29-ը «օրենքով գող»…Նրանք հատուկ են ուղարկվում ՌԴ իշխանությունների կողմից Ուկրաինա, որպեսզի սրեն քրեածին իրավիճակը երկրում…Այդ մասին մեզ ասել է ձերբակալված «օրենքով գողերից» մեկը»,-ասված է Կնյազևի հայտարարության մեջ,որը տեղադրված է Ազգային ոստիկանության կայքում…
Հետաքրքիր վարկած էր…21-րդ դարի պատերազմները հիբրիդային են և հակառակորդին պարտության մատնելու համար կարելի է օգտվել նաև քրեական աշխարհի հնարավորություններից,որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետություններից շատերում բավական ամրապնդել են իրենց դիրքերը,իսկ շատ տեղերում նաև սերտաճել են իշխանությունների հետ..

Գագիկ Համբարյան