Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկը, որը գտնվում է Շիրակացի փողոցում եւ հանդիսանում է 8-րդ զինվորական թաղամասի մուտքը, փաստացի յուրացրել է փողոցի երթեւեկելի հատվածի որոշակի մասը: Զորամասի դիմացի մայթից ներքեւ՝ հենց փողոցում, ռուս զինվորականների կողմից տեղակայվել են բետոնե մեծ քառակուսիներ: Սա էականորեն խոչընդոտում է մեքենաների երթեւեկը: Շիրակացին Գյումրու գլխավոր եւ օրվա բոլոր ժամերին ծանրաբեռնված փողոցներից մեկն է:http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/35412284_1401262383309081_2220572231757463552_n.jpg?_nc_cat=0&oh=350bfe0eb12ee2b98e5472cca6748ad6&oe=5BA46247 alt="" width="810" height="487" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/35357172_1401263479975638_9095769821211000832_n.jpg?_nc_cat=0&oh=cd244c393c5ebc792bcc794220627db6&oe=5BC483A5 alt="" width="810" height="487" />

armtimes.com