ՌՈԶԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՊԱՐԱՐ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ

Բանաստեղծն ի սկզբանե հոգու բժիշկն է:Նա խոսում է հոգու լեզվով,տեսնում՝ հոգու աչքերով,իսկ բանաստեղծության միջոցով ներթափանցում է մարդու ներաշխարհն ու տակնուվրա անում: Բանաստեղծությունը լոկ բառերի հավաքածու չէ,այլ՝ գործ,որով կապ է հաստատվում մարդու ու իր ապրումների հետ:Երբեմն անելանելի իրավիճակում հայտվելով,մարդն այլևս մոռանում է խորհել-մտածելու,ճիշտն ու սխալը զանազանելու,իրերն իրենց անուններով կոչելու կարողությունը,ու այդ ժամանակ ո՛չ ընկերները,ո՛չ հարազատները և,ո՛չ էլ մտերիմները չեն կարողանում տալ արժանի ու ճիշտ պատասխաններ իրեն տանջող հարցերին:Այդ ժամանակ մարդն իր ձեռքն է վերցնում բանաստեղծական որևէ գեղեցիկ ժողովածու,թերթում հատ առ հատ բոլոր էջերը,ապա,գտնելով իր տրամադրությանն ու ապրումներին հարմար բանաստեղծություն,ընթերցում է ու բանաստեղծության միջոցով գտնում հոգեվիճակին հարմար ու անհրաժեշտ լուծումը: Այդպիսին է բանաստեղծի ներաշխարհը:Նա բուժում է մարդու միտքը,ուղղորդում դեպի լուսավոր ճանապարհ:Իզուր չէ,որ գիրքը համարվում է մարդու լավագույն ընկերը:Մարկովն այս առիթով ասում էր.ՙ Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով՚:Գրքերը մեր մասին պատմող հրաշալի միջոց են:Դրանց միջոցով մենք կարդում ենք մեր կյանքը՝ անցյալում,ներկայում և ապագայում:Հաճախ բախվելով մեր մասին պատմող դրվագին կամ քառատողին,որը բանաստեղծն անկախ մեզ ճանաչելուց գրել ու հրատարակել է գրքում,ևս մեկ անգամ մտածելու ու միտքը մարզելու առիթ է ընձեռնում: Եթե բանաստեղծությունն ընթերցելիս հոգում ինչ-որ փոթորիկ է բարձրանում,ապա միանշանակ ակնհայտ է,որ այն գրված է իսկական բանաստեղծի կողմից,իսկ բառերն էլ այնքան հատընտիր են,ինչպես բժշկի ընտրած հաբերը,որոնք բուժում են մարդու ցավերը: Ռոզա Վարդանյանը մեծացել է թումանյանական պոեզիայի ներքո:Նա ոչ միայն հրաշալի բանաստեղծուհի է,այլև բազմաժանր գրող՝ մանկագիր,հեքիաթագիր,արձակագիր,մեծերի և փոքրերի համար գրված բազմաթիվ երգերի հեղինակ:Ռոզա Վարդանյանը շուրջ մեկ տասնյակ գրքերի հեղինակ է: 2006թ.հրատարակել է ՙՀրաշամանուկ՚ մանկական պատկերավոր ժոողովածուն,2008թ.՝ՙԵրազներիս տունը՚ մանկական երգերի ժողովածուն և ՙՍերս երգերիս մեջ՚ բանաստեղծությունների ժողովածուն:Դրանից հետո,2009թ., հրատարակել է ՙԱղետիկը նախակրթարանում՚ուղեցույցը,որը նախատեսված է նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար:2011թ.,մեծահամբավ հեղինակը հրատարակել է ՙԿարոտի ոստան՚ վավերագրական պատմավեպը,որի հիմքում ընկած է իրական պատմություն: Մեծանուն Ռոզա Վարդանյանի գրչին են պատկանում նաև 2013թ. տպագրված ՙՇղթայազերծ խոհեր՚ բանաստեղծությունների ժողովածուն,2014թ.՝ՙ Գագիկ Անտոնյան և մի բույլ երախտավորներ ժողովածուն,իսկ 2015-2016թթ.տպագրվում է նաև Եղեռնի 100-ամյակին նվիրված ՙԱնցյալը չի լռում՚ առաջին և երկրորդ գրքերում: Ռոզա Վարդանյանի բոլոր ստեղծագործությունները և նրա մասին գրված հոդվածները տպագրվել են բազմաթիվ գրքերում,հանրագիտարաններում,թերթերում և ամսագրերում:Իր կեսդարյա գործունեությունը նվիրել է մանուկներին,արարել ու ստեղծագործել է նրանց համար,գրել է սցենարներ,հանդեսների ծրագրեր:Տասնյակ տարիներ իր բազմակողմանի հոգեբանամանկավարժական տարիների կուտակած փորձը փոխանցել է ՎՊՄ-ի ուսանողներին: Վաստակաշատ մանկավարժ Ռոզա Վարդանյանն իր նվիված աշխատանքի շնորհիվ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ՙԳեղարվեստական գրականության բնագավառում զգալի ներդրման համար՚ ոսկե մեդալով,արժանցել մոտ երեք տասնյակից ավելի շնորհակալագրերի ու պատվոգրերի: Նրա ավանդն անգնահատելի է ոչ միայն նախակրթական բնագավառում,այլև քաղաքի ու երկրի հասարակական ու քաղաքական ասպարեզում:Ակնհայտ է,որ Ռոզա Վարդանյանը նվիրված է իր աշխատանքին,մանուկներին ու,առհասարակ,կյանքին:Կյանքը գեղեցիկ հեքիաթ է,որը թևածում է մարդու հոգում,իսկ կյանքով լի մարդը ստեղծում է հրաշագործ աշխատանքներ ու դրանցով վարակում շրջապատող երևույթներին: Մանուկները նրա ուրախությունն են,և նրան լիարժեք ուրախություն են պարգևում միմիայն մանուկները:Ահա թե ինչու բանաստեղծուհին մի ամբողջ հոգեհմա ժողովածու նվիրեց երեխաներին,նրանց երգ ու տաղին,նրանց ճիշտ ու բազմակողմանի դաստիարակության հիմնահարցին : Մաղթում եմ,որպեսզի ամեն բացվող առավոտը ողջունի նրան ծովի խաղաղ ջրերի պես,օրը ողողելով մաքրամաքուր ժպիտների գեղեցկագույն աստղաբույլով:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *