Այն, ինչ անվանում են վիրավորանք,
Անհնար է դառնում երկար պահել.
Մեկ էլ տեսար՝ հոտեց-գարշահոտեց մեջըդ:
Եվ այստեղ է ահա, որ մի հարբած արցունք,
Երկա՜ր ու տանջալի՜ց տատանվելուց հետո,
Տապալվում է ներքև՝
Հասկացնելով,
Թե կարոտը մարդ չէ, որ բռնես ու մորթես,
Եվ անզոր է այստեղ այն դահիճը նույնիսկ,
Որին անվանում են վիրավորանք
 
 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
 
 

ՈՉ ՄՒ ԲԱՆ ՄԵՋՍ ՈՉՒՆՉ ՉՓՈԽԵՑ...
 
ՈՉ ՄՒ ԲԱՆ ՄԵՋՍ ՈՉՒՆՉ ՉՓՈԽԵՑ
ԵՍ ՆՈւՅՆՆ ԵՄ ՆՈՐՒՑ ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ
ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ ՄՏՔՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ
" ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱԳՐ"" ՄՒԱՅՆ ՒՆՁ ՆՄԱՆ։
ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎԵՑ ԵՍ ՆՈՒՅՆՆ ԵՄ ՆՈՐՒՑ
ՒՄ ՆՈՒՅՆ ՀԱՄՈԶՄՈՒՔԻ ՀԵՏԵՎՒՑ ԸՆԿԱԾ
ԹԵ ԱՆԳԱՄ ԴԵՄՔՍ ՈՒ ՄՈՐԹՍ ՓՈԽԵՄ
ԵՍ ԽԵՆԹՆ ԵՄ ԱՅՆ ՆՈՒՅՆ ՈՉՒՆՉ ՉՓՈԽՎԱԾ։
ՈՂՋ ԿՅԱՆՔՍ ԱՆՑԱՎ ԿԵՍ ԼՈՒՐՋ ԿԵՍ ԿԱՏԱԿ
ՇՈՒՐՋՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽՎՈՒՄ ԷՐ ԱՐԱԳ
ՄԻԱՅՆ ԻՄ ՀՈԳԻՆ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ՔԱՆԶԻ ԿԱՐՈՏԻՑ ՄՆԱՑ ՆԱ ԱՆՀԱԳ:
ԻՍԿ ԵՍ ՈՐ ԱՐԴԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍԱԾ
ՆՈՐԻՑ ՈՉ ԿՈՒՇՏ ԵՄ ՈՉ ԷԼ ԱՆՕԹԻ
ՔԱՐԱՎԱՆԻ ՊԵՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՄ ԱՌԱՋ
ԿՈՒԶ ԲՈՒՍՆԱԾ ՄԵՋՔՈՎ ԱՌԱՆՑ ԱՄՈԹԻ:
ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՂ ՍՐՏԻՆՆ ԱՍԻ
ԵՍ ՄԻՇՏ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՆՑՅԱԼՍ ԱՊՐԱԾ
ՈՒ ԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՅՍ ՆԵՐԿԱՆ
ՄՈՐՍ ԱՉՔԵՐՆ ԵՄ ՀԻՇՈԻՄ ԹԱԽԾԱՑԱԾ.
ՀԻՇՈՒՄ ԵՄ ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԴԱՌՆԱԳԻՆ
ԳԻՇԵՐՆԵՐՆ ԱՆՔՈՒՆ ԵՐԳԵՐՆ ԼԱԼԱԳԻՆ
ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ
ԳԻՇԵՐՆ ԷԼ ԿԱՐ ԷՐ ԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԳԻՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԷՐ ՆԱ ՀԱՃԱԽԱԿԻ
ԻՍԿ ԵՍ ԱՂՋՆԱԿ ՉԷԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՄԻՇՏ ՏՆՔՈՒՄ ՑԱՎԵՐԻՑ
ԱՅԴ ԾԱՆՐ ԲԵՌԸ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԱՆՈՒՄ:
ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԱՇԽԱՏԵՑ ՄԱՅՐՍ
ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՀԱՏԻԿ ՈՍԿԻ ՉՏԵՍԱՎ
ՆՐԱ ՈՍԿԻՆ ՈՒ ՓՈՂԸ ՄԵՆՔ ԷԻՆՔ
ՆԱ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ ՄԻԱՅՆ ԵՐՋԱՆԿԱՑԱՎ
ՆԱ ԿԻՆ ԷՐ ՄԻ ՆՈՒՐԲ ՉՔՆԱՂ ՈՒ ԲԱՐԻ
ՄՏՔՈՎ ԽԵԼԱՑԻ ՀՈԳԵՊԵՍ ԱՐԻ
ՆԱ ԱՅՍ ՀՂՊԱՑԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՊՐԵՑ
ԲԱՅՑ ՉԵՂԱՎ ԵՐԲԵՔ ՄԱՐԴԸ ԱՅՍ ԴԱՐԻ:
ՆԱ ԻՐ ԽԵԼԱՑԻ ՄՏՔԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ
ՇԱՏ ԱՆԽԻՂՃՆԵՐԻ ՎՐԱ ԲԱՐԿԱՑԱՎ
ԱՆԻՐԱՎՈՒԹՅԱՆ ՄՌԹԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՎ
ՎՐԱՆ ԿՈԽԿՐՏԵԼՈՎ ՃԱՄՓԱՆ ԼՈՒՌ ԱՆՑԱՎ
ԵՐԲԵՄՆ ՔԹԻ ՏԱԿԻՆ ԹԸՆԳ-ԹՆԳՈՒՄ
ԵՐԳԵՐ ԷՐ ՀՅՈՒՍՈՒՄ ՄԵՐ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԱՅԴ ԵՐԳԵՐԸ ՆՐԱ ԽՈՍՔԵՐՆ ԷԻՆ ՍՐՏԻ
ՈՐ ՑԱՎԵՐԻՆ ԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ՕԳՆԱԿԱՆ:
ՇԱՏ ՍԻՐԱԾ ՄԱՅՐՍ ՈՐ ԱՅՍՕՐ ՉԿԱ
ՈՒ ՀՈԳԻՆ ԿՆՔԵՑ ԽՈՐ ՑԱՎԸ ՍՐՏՈՒՄ
ԱՊՐՈՒՄ ԷՐ ԻՐԵՆ ԵՂԱԾ-ՉԵՂԱԾՈՎ
ԱՊՐՈՒՄ ԷՐ ԻՆՔՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԵՍ ԷԼ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՉ ՉՓՈԽՎԵՑԻ
ՄՆԱՑԵԼ ԵՄ ՆՈՒՅՆԸ ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ
ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ <ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱԳԱՐ>
ԳՈՒՑԵ ԹԵ ՄԻ ՔԻՉ ՄՈՐՍ ԷԼ ՆՄԱՆ,
ՈՒ ԳՈՒՑԵ ԱՅՍ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԻԱԿ
ՈՐ ՄՆՈՒՄ ԵՄ ՄԻՇՏ ԱՆՑՅԱԼԻՑ ԿԱՌՉԱԾ
ՈՒ ԹԵ ԱՅՍՕՐ ԵՍ ԱՂՔԱՏ ՉԵՄ ԳՈՒՑԵ
ԲԱՅՑ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԷԼ ՀԵՉ ՉԵՄ ՄՈՌԱՑԱԾ…
 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
 
Քո աչքերի լուսաբացն եմ ես երազում
Եվ պարուրվել ՝ քո աչքերի այգաբացով,
Աչքերիդ եմ ամբողջ կյաքնում ես նախանձում
Ապրելով լոկ քո աչքերի անդրադարձով։
Գիտեմ, ինչպես կյանքում ինքս եմ տենչում
Աչքերդ այդպես երբեք էլ ինձ չեն նայելու,
Բայց և այնպես, քո աչքերն եմ ես երազում
Եվ ողջ կյանքում քո աչքերն եմ երազելու
 
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
 
ՀԻՆ ԵՐԳ
 
ԱՅՍՕՐ ԻՆՁ ՆՎԵՐ ԵՍ ԲԵՐԵԼ
ՀԻՆ ԵՐԳ, ՈՐ ՏԱՆՋՈՒՄ Է ՄԻ ՔԻՉ,
ՆՐԱ ՏԱԿ ԳՐԿՎԵԼ ԵՆՔ, ՊԱՐԵԼ,
ԱՅՆ ՍԵ՞Ր ԷՐ, ԵՐԱԶԱ՞ՆՔ, ԹԵ ԻՆՉ:
 
ՇՇՈՒՆՋԴ ԼՈՂՈԻՄ Է ՕԴՈՒՄ,
ՀԻՇՈՒՄ ԵՄ, ՀԻՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ…
ՇՈՒՆՉԴ, ՀԱՄԲՈՒՅՐԴ ԻՄ ՄՏՔՈՒՄ
ԱՅՐՈԻՄ ԵՆ ՄԱՐՄԻՆՍ ՄԻ ՔԻՉ:
 
ԲԱՑ ԴՌՆԻՑ ՇՈՅՈՒՄ Է ՔԱՄԻՆ,
ԱՍՈԻՄ ԻՆՁ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԼՌԻՆ,
ՄԱՏՆԵՐՍ ԶԱՆԳԻԴ ԿՈՃԱԿԻՆ
ՀՊՎԱԾ, ԹԵ ԿՊԱԾ ՄՆԱՑԻՆ…
 
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
 
Քո աչքերի լուսաբացն եմ ես երազում
Եվ պարուրվել ՝ քո աչքերի այգաբացով,
Աչքերիդ եմ ամբողջ կյաքնում ես նախանձում
Ապրելով լոկ քո աչքերի անդրադարձով։
Գիտեմ, ինչպես կյանքում ինքս եմ տենչում
Աչքերդ այդպես երբեք էլ ինձ չեն նայելու,
Բայց և այնպես, քո աչքերն եմ ես երազում
Եվ ողջ կյանքում քո աչքերն եմ երազելու;
 
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Որտե՞ղ ես… ինչու՞ չես գալիս...
կարոտում եմ քեզ: Ես միայնակ եմ,
տխուր ու թախիծով սպասում եմ
քեզ: Ճիշտ է, ես ունեմ հիանալի
ընկերներ, որոնք կողքիս են, ունեմ
մի թանկ ընտանիք, ապրում եմ
այնպես, ինչպես ցանկանում եմ:
Բայց միեւնույն է ես միայնակ եմ ու
շատ հաճախակի տխրում եմ…
Մտածում քո մասին… Անգամ
կարոտում եմ քեզ, բայց դու չկաս…
Ինչու՞ ես լռում:
Մրսում եմ… իսկ քամին
շարունակում է իր սառը ձեռքերով
պարուրել ինձ: Նորից լռություն… ու
հանկարծ մի ձայն… տիկ- տակ…
տիկ- տակ… Ժամանակ, որը ամեն
անգամ հիշեցնում է, որ անցնում է
ժամանակը ու անիմաստ, քանի որ
դու չկաս:
Գիտես երբեմն ուզում եմ, որ
ամուր
գրկես ինձ, ու ասես՝ « Սիրում եմ
քեզ գիժսսս»: Ուզում եմ խոսել
հետդ
պատմել իմ հաջողությունների
մասին, ուզում եմ հպարտանաս
ինձնով եւ ի վերջո ուզում եմ
իմանալ, ո՞րն է կյանքի իմաստը:
Այո,
կյանքի իմաստը, որովհետեւ
միայն
դու գիտես այն եւ դու ես ինձ այն
ասելու…
Այ, տեսնում ես այն աստղը…
գեղեցիկ է չէ՞: Մութն ընկնելուն
պես
ինձ միշտ ժպտում է… Մի՞թե դա դու
ես…
Բայց ո՞վ ես դու… ես չգիտեմ: Այո
ես
չգիտեմ, ես չգիտեմ քո անունը, քո
հասցեն… ես ոչինչ չգիտեմ քո
մասին: Բայց մի բան գիտեմ
հստակ,
որ դու ես մեղավոր, որ չեմ կարող,
ինչ-որ մեկի սիրել… ոչ ոք քեզ
նման
չի: Ես փորցում եմ քեզ անտեսել…
բայց, բայց չեմ կարողանում… Դու
իմ
ստեղծած ԻԴԻԱԼՆ ես… Ես եմ քեզ
ստեղծել… Ինչպե՞ս կարող եմ քեզ
սպանել… Ես անզոր եմ…
Բայց միշտ ինքս ինձ հարց եմ
տալիս « Արդյոք դու գոյություն
ունե՞ս… Ես չգիտեմ»…
 
 
հեղինակ` Ռոզա Մնոյան