Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, այս մասին իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Արման Խաչատրյանը։

Այսօր առավոտյան Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Վարդան Գրիգորյանը ևս ընտրվել էր պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային վիճակահանությամբ: