Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանություն
Ռոբերտ Աբրահամյանը ծնվել էր 1993 թվականի դեկտեմբերի 20-ին: 2000-2010թթ սովորել և ավարտել էր: Տափերականի միջնակարգ դպրոցը: 2011-2013թթ ծառայելէր Հայկական Բանակում: 2016թ. անցել էր ծառայության Հայկական Բանակում:Ամուսնացած էր, ուներ մեկ տղա:
2016 թվականի ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքումղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվել է տափերականցի 1993 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:Ամուսնացած էր, ուներ մեկ տղա. Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքի վիշտը սփոփողը նրա 4 ամսական տղան էր:Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի։ Հավատում եմ քեզ, զինվո՛ր, դու դարձար հայոց բանակի հիմքն ու հենասյունը, բանակ, որը մի կուռ կառույց է, ոգեշունչ մի դարբնոց…

 

""

Armday`Սուսաննա Իսահակյան