Ռոբերտ Աբրահամյան՝ առյուծի հետքեր թողեց պատմության մեջ ,անբացատրելի ցավ եմ զգում…

 

Քանի երազ,որ այդպես էլ դուք թողեցիք չկատարված ,
Քանի ժպիտ , որ կփոխեր ու կլցներ այս աշխարհը ծով բարությամբ,""
Քանի օջախ մնաց առանց հույսի , լույսի ու ջերմության
,Ձե~ր ջերմության ,Հերո~ս տղերք .
Բավական է միայն բարձրացնես գլուխդ ու նայես աստղերին;Ամեն մի աստղը մի գաղտնիք է՝ հերոսների պայծառ աչքերով ու լայն ժպիտով , ստեղծում են մի հավերժություն, մի պատկեր:
Ռոբերտ Աբրահամյանը՝ծնվել է 1993 թվականի Դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում;Ռոբերտը 24 տարեկանում մահացած հորեղբոր անունն էր կրում,2010 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը; 2011-2013 թվ. անցել է ծառայության Հայկական զինված ուժերում։ Ծառայել է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութ քաղաքում, լավ ծառայության համար ստացել ավագ սերժանտի կոչում: Այնուհետև մեկնել է ՌԴ աշխատանքի: Ամուսնացած էր, ուներ մեկ տղա:2016 թվականին ապրիլի 1-ին,որպեսզ պայմանագրային զինծառայող ծառայության է անցել Խաղաղապահ զորքերում,կոչումով ավագ սերժանտ:Երազում էր ծառայել բանակում ;Ապրիլի 1-ին, Ռոբերտը ուրախ-ուրախ շտապել է աշխատանքի՝ Երևանի «մայրաքաղաքային» (столичный) կոչվող գնդում։ Հաջորդ օրը սկսվեց չարաբաստիկ պատերազմը։
2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվեց Ռոբերտ Աբրահամյանը:""
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով;
Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը: Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:
Բոլորիս ներսում թաքուն պահված կամ որոշներիս մոտ բացահայտ հայրենասիրությունն է արթնացել: Ուզում եմ, որ միշտ այսքան համախմբված լինենք, անկախ իրավիճակից: Մենք բոլորս պետք է միասին լինենք, որովհետև մեր թշնամուն հայրենիքի ներսում չենք կարող գտնել: Մենք ունենք մի թշնամի՝ մեր հայրենիքից դուրս:
Հայրենիքի հանդեպ սերն է դարձնում մարդկանց միասնական, ուժեղ, արի: Մենք հզոր ենք, ՝ քեզանով, իմ հո՛ղ հայրենի, դու էլ՝ մեզանով , 
այդ մենք ենք՝ ես ու դու, մերօրյա հերոսները իմ հայրենիքի:
Լսիր որդիս՝ Միակ զավակդ մեծանալու է առանց քեզ Ռոբերտս , բայց հոգու խորքում հերոսական պատմություններով;""

15.03.2018 թ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան