Ռաֆայել Հովհաննիսյան՝ կապուտաչյա հերոսը


— Ռաֆայել ջան կպատմե՞ք ձեր մասին — <<Ծնվել եմ 1996 թվականի մայիսի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ,դպրոցական առաջին քայլերս կատարել եմ Ախուրյանի միջն․ դպրոցում ,2-րդ դասարանից արդեն տեղափոխվել եմ Գյումրու 42 միջն․ դպրոց մինչև 9-րդ դասարան սովորել եմ այնտեղ, հետո տեղափոխվել եմ թիվ 4 արհեստագործական ուսումնարան։ — Ե՞րբ լսում էիք պատերազմի մասին ինչ պատկերացումներ ունեիք ,արդյո՞ք նույնն էին մինչև ապրիլ և ապրիլից հետո ձեր ունեցած պատկերացումները։ — <<Դե , հա պատերազմի մասին պատկերացումներ ունեցել ենք ֆիլմերից կամ պատերազմական ինչ -որ դրվագներից և սա հենց այն քիչ դեպքերից է ,որ պատկերացումները և իրականությունը համընկնում են իրար հետ>>։ — Երբ իմացաք, որ Արցախում եք ծառայելու՝ տնից ու ընտանիքից հեռու, ի՞ նչ զգացիք: — <<Ես արդեն դրան տրամադրված գնացել էի ,տենց էի մտածում որ Արցախ եմ ծառայելու>>։ — Պատերազմը ձեզ ՝ հերոսներիդ դարձրեց ինչ-որ չափով հայտնի ,արդյո՞ք ձեզ դուր է գալիս լինել այդ կարգավիճակում։ — <<Երբ ,որ ընկերներս կամ ծառայակից ընկերներս կողքիս լինեին հնարավոր է ինչ- որ տեղ դուր գար մեզ , բայց սենց դուր գալու կամ ձեր ասած հայտնի լինելու, ուրախանալու պատճառ չկա և ընդհանրապես այդպիսի բան չկա >>։ Հիշեցնեմ հարգելիներս ,որ իմ զրուցակիցը ՝Ռաֆայել Հովհաննիսյանն էր ,ով խոցել է 3 տանկ 4 արկով: Առաջին երկուսը միանգամից խոցվել են, իսկ երրորդին ուղղված առաջին արկը վրիպել է, երկրորդը՝ հասել նշանակետին:Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի նախահարձակ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած ծառայության համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Հեղինակ՝Անահիտ Զախարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *