`Ռազմիկ Պետրոսյան 
 Հայրենասիրությունը անձնազոհություն է

Պատասխանատվության բարձր զգացում ունեք հարգելի Ռազմիկ Պետրոսյանն ` Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ ; Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք;Ամենայն պատասխանատվությամբ մեր ժողովրդին ներկայանում եք Ձեր կատարածով, և առկա հիմնախնդիրների լուծման Ձեր բանալիով: Ժողովրդին հասկանալ ու հասկացված լինել սա է հիմքը կայացման,Պնդել ու ապացուցված լինել սա է դիրքը որակավորման, Բառերն անգամ անզոր են արտահայտելու ՁԵՐ անմնացորդ նվիրումը :Այսօր հրամայաբար պետք է կարող լինենք տարբերակելու ժողովրդին իրոք նվիրված մարդկանց: Նրանք գիտակցում են, որ դյուրին չէ այդպիսին լինելը, բայց տոգորված ներքին լույսով պարտավորություն են զգում հաստատվել խավարի դեմ պայքարելու համար:
Բավականին պարզորոշ է, թե ինչպես են խարդավանքների մեջ վարպետացածները նախընտրական շրջանում իրենց շուրջը համախմբում թաղային զորեղ «հեղինակություններին»: Մի՞թե այդ չարագույժ երևույթը պետք է շարունակական լինի և այն չի ստիպում մարդկանց խորհել, հասկանալ, որ վերջապես ամեն ինչից վեր պետք է կանգնած լինի մարդը, ով իր գործենեությամբ ապացուցել է արդեն, որ իր հնարավորությունները ծառայեցնում է ժողովրդին: Ըստ Ապարանի ջոկատի հրամանատարի՝ իրենք խնդիր են դրել բառերից անցնելու գործի և մաքուր ընտրություններով ձևավորելու իշխանություն, որը կծառայի ժողովրդին:Հավատում եմ քեզ Հայորդի ,որ պատրաստ է գնալ մինչև վերջ և հաղթել միասնական `ժողովրդի հետ միասին :Հայ մարդու համար գոյություն ունի միայն մեկ ձև`Հայրենասիրությունը կոնկրետ գործողություն
Հայրենասիրությունը անձնազոհություն է, անձնազոհը վտանգին ընդառաջ, հարկ եղած դեպքում դեպի մահն է գնում հանուն կյանքի, ի պաշտպանություն իր հողի, ժողովրդին ,գալիք սերունդին օրինակ է վառ`Ռազմիկ Պետրոսյանը:
Հայաստանը դու ես, նա է, մենք ենք, ու եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա իր սրբազան պարտքը հայրենիքի առջև ու գոնե մի մասը փորձի իրագործել, մենք կունենանք մի հոյակապ երկիր, որի շարժիչ ուժը կլինի հենց ժողովուրդը: Ուրեմն եկեք թույլ տանք զգացմունքներին կառավարել մեզ, եկեք մեր անվերջ հաշվարկներով լի կյանքը դարձնենք իսկապես իմաստալից:Նա սիրում և հավատում է, պատրաստ է գործելու, իսկ դու՞ք…
Սիրում է հայրենիքը իր ողջ մաքրությամբ ու արատներով փառավորությամբ ;Նա բնության մի մասնիկն է՝ հայրենիք հնօրյա ու նորօրյա:Որ մեզանից յուրաքանչյուրն ծիլն է հողի ու պարտք ունի և շարունակում է ապրել ու տոկալ`ամբարելով իր մեջ լավատեսությունն ու հավատը, բարությունն ու ստեղծագործ ոգին:: Ու հպարտությամբ են լցվում, որ գիտեն և ճանաչում ենք Ռազմիկ Պետրոսյան հայորդուն, մեծ ու ինքնատիպ այս հզոր անհատականությամբ հայ մարդուն:

"Սուսաննա

#ArmdayOrg Սուսաննա Իսահակյան