2018թ․ օգոստոսի 1-ին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Ս. Պ․-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5․45 մմ տրամաչափի 30 հատ փամփուշտներով, 1 հատ երկփողանի 16մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600մ հատ 7․62մմ և 60 հատ 5․45 մմ տրամաչափերի փամփուշտներ։
Ս․Պ․-ը բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենքերը և զինամթերքը գտել է 1992-1994 թթ-ին։ Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Ծանուցում:
ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p261x260/38392415_1852879231414343_4796703541567684608_n.jpg?_nc_cat=0&oh=e2fa5857467c7a36acad4a7a491cbaf6&oe=5BC721FD alt="Фото Արծրուն Հովհաննիսյան." width="261" height="537" />
http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p261x260/38289048_1852879258081007_3734057572303372288_n.jpg?_nc_cat=0&oh=7735ee6010a5667916c7ae45f1d3952a&oe=5C060E68 alt="Фото Արծրուն Հովհաննիսյան." width="261" height="348" />
http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p168x128/38218348_1852879374747662_7313318024973385728_n.jpg?_nc_cat=0&oh=94c5bc89cf9a321068c533e804f19a87&oe=5BC5FCE3 alt="Фото Արծրուն Հովհաննիսյան." width="168" height="224" />