Ջուլիետա Ստեփանյանը ծնվել է 1951 թվականին Լենինականում: Սովորել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1975-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1992-1994 թվականներին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1994 թվականին տեղափոխվել է Լեհաստան: 1995-2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: 2004 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2010 թվականից միաժամանակ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:""
Դերասան Սամվել Բաղինյանի կինը:  
Ներկայացումներ

Լեդի Միրֆոլդ՝ Շիլլերի «Լեդի Միրֆոլդ»

  • Շամիրամ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
  • Շպաննիկ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
  • Լեդի Մակբեթ՝ Վիլյամ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ»
    • Մարգրեթ՝ «Ռիչարդ Երրորդ»
  • Օլգա՝ Լ.Ռազումովսկայայի «Այգի առանց հողի»
  • Իսկուհի` Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը»
  • Սկեսուր` Բերտոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան»
  • Ներքին գործերի նախարար` Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի»
  • Հայկուշ` Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի»
Ֆիլմեր
  • «Անիծվածները», 1995
  • «Քայլ ձիով», 2013
Հեռուստաֆիլմեր
  • «Երևան ջան», 2003
  • «Սիրո աստղ», 2012
  •  Ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում և բազմասերիանոց ֆիլմերում
    Մրցանակներ

    • Ոսկե դիմակ» մրցանակ                                                                                          ©  Armday