Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ ունենալով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կոլեգիայի նիստում ասել է, որ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել:

«Անցած տարի արդյունավետ են գործել հակահետախուզության մարմինները: Կանխվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների 129 կադրային աշխատակիցների և 465 գործակալների գործունեությունը: Մենք տեսնում ենք, որ արտասահմանյան հետախուզությունը ձգտում է ակտիվանալ ռուսական ուղղությամբ»,- ասել է Պուտինը, չհստակեցնելով թե որ երկրների լրտեսներ են բացահայտվել:

""