Ցանկացած պետության համար շատ կարևոր է ապահովել տեղական արտադրության զարգացումը: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այստեղ նման խնդիրը առավել սուր է և կարևոր: Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 2 հազար 12 հատ պլանշետ:

Եթե համադրենք 2016 թվականին արձանագրված ցուցանիշը մեկ տարի վաղեմություն ունեցող արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2015 թվականի համեմատ արտադրությունը աճել է 2.2 անգամ: Հիշեցնենք, որ 2015 թվականին ՀՀ-ում արտադրվել էր 1 հազար 683 հատ սմարթֆոն: Հուսանք, որ դրական դինամիկան կպահպանվի և այս տարի ևս կարձանագրվի աճ այս արտադրությունում:

Մանե Զաքարյան