ՊԲ հրետանու թիրախը ադրբեջանական գյուղերի հետևում թաքնված հրետանին է Ռազմ.info

Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է: 

Տեսանյութում ադրբեջանցի գյուղացիները ևս նշում են, որ հայկական ստորաբաժանումները մինչ այդ գյուղի բնակելի հատվածի վրա չեն կրակել, բոլոր արկերն ընկել են գյուղի մոտ:

Սակայն նույն տեսանյութում՝ հենց նկարահանման պահին մի քանի անգամ կրակում են նույն «գյուղին մոտ» հատվածին, ինչի ընթացքում հստակ երևում է, որ այնտեղ տեղակայված են ադրբեջանական զինուժի հրետանային համակարգեր, ամենայն հավանականությամբ՝ 85 մմ տրամաչափի Դ-44 թնդանոթ:

"Ադրբեջանի

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ

Ըստ այդմ պարզ է դառնում, որ հայկական ստորաբաժանումների թիրախը ադրբեջանական գյուղի հետևում «թաքնված» հրետանային համակարգերն են: Հիշեցնենք, որ վերջին շրջանում, համաձայն Պաշտպանության բանակի հայտարարությունների, Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ կրակում են նաև հրանոթներից: Մասնավորապես խոսքը հենց նույն Դ-44 թնդանոթների մասին է:

Կարելի է ենթադրել հայկական կողմը պատասխան կրակ է վարում ադրբեջանական հրետանու դիրքերին, ինչի ընթացքում ադրբեջանական գյուղերին հնարավոր հասցնելիք վնասների պատասխանատվությունը մոտակայքում հրետանի տեղակայողներինն է, ոչ թե՝ կրակողներինը:

Հիշեցնենք, որ այս փաստը պարզվել էր դեռևս 2016 թ. ապրիլին, երբ ՊԲ տեսանյութից և Google Earth քարտեզից հստակ երևում էին Ադրբեջանի մի շարք սահմանամերձ գյուղերի թիկունքում թաքնված հրետանային համակարգերը:

 

"Ադրբեջանի

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ)

Ռազմ.info

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *