Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` Պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը և պարարվեստի նվիրյալ պարուսույց-մանկավարժները, նրանց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարերը պահպանվում, ներկայացվում և փոխանցվում են սերնդից սերունդ:
Արշակ Աշոտի Ամիրյան `ծնվել է 1992 թվականի ապրիի 4-ին Գյումրի քաղաքում;Պարի սկսել է հաճախել 8 տարեկանից;Համլետ Հակոբյանի պարի խմբում;Առաջին անգամ շրջագայությունը պարարվեստի համերգային ծրագրով սկսվել է երբ դեռ 12 տարեկան էր` Չինաստանում ,այնուհետև ԱՄՆ –ում և ավելի քան 10 երկրներում և բարձր պահել Հայաստանի անունը;
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը» Կոմիտաս 
17 տարեկան հասակում սկսվել է աշխատանքային գործունեությունը և ավելի քան 8 դպրոցներում սկսվել է »Վարդանանք» անվամբ պարային համույթի խմբերր ստեղծումը և հաճախել են մոտ 60 սաներ;Մասնակցել է Երևանում փառատոնի և արժանացել է պարգևի:2012 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի պարարվեստի բաժնում;Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուրտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության մագիստրատուրայում;Ուսման տարիներին դասավանդել են կենդանի լեգենդներ և պարարվեստի նվիրյալներ ինչպիսիք են `Սուրեն Գյանջումյանը,Արտյուշա Կարապետյանը,Կարեն Գևորգյանը,Գագիկ Կարապետյանը և այլոք;Մասնագիտական պրակտիկան անցել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլում, որի գլխավոր բալետմեյստերն է՝ պրոֆեսոր Կարեն Գևորգյանը :Մասնակցել է համույթի հետ միասին Սարդարապատի օրվան նվիրված համերգին ,որը կայացել է ազգային օպերայի թատրոնում; Ավարտական միջոցառմանը մասնակցել է Ոգու մարտակոչ խորագրով `բալետմեյստեր`Կարեն Գևորգյան;
Մագիստրատուրական թերզի պաշտպանության համար ընտրել է Աղասի Շաբոյանի «Ֆենոմենը» ,որպեսզ պարի վարպետի թեմա և «Շիրակի մեղեդին»;Մայիսի 24 պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ղեկավար `Կարեն Գևորգյանի,գերազանց պաշտպանելով թերզը `Արշակ Ամիրյանը ստացել է `«Պարարվեստի մագիստրոսի» կոչում;Պարային բեմականացումներ է պատրաստել Լեհաստանի ,Ավստրիայի հայ համայնքի պարի համույթների համար;Բազմաթիվ մշակույթային միջոցառումներ է կազմակերպել,ունեցել է շուրջ 350 շրջանավարտ որոնց վերջի զանգի միջոցառման բեմականացման հեղինակն է ,նաև սիրողական աշխատել է `մոտ 500 աշակերտների հետ;
Հայկական պարերում ամփոփված են հայի հոգեկան աշխարհն ու ողջ կենցաղը;Խոսել պարի լեզվով, սա է փորձում սովորեցնել սաներին այս կարգախոսով է առաջնորդվում `Արշակ Ամիրյանը:Սա մի լեզու է, որը թարգմանության կարիք չունի, այն պետք է զգալ ու ապրել դրանով:Պարը անբացատրելի էներգիա ունի իր մեջ: .. Սիրենք արվեստը , պահենք ու պահպանենք մեր ունեցածը .

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

"Սուսաննա

#ArmdayOrg Սուսաննա Իսահակյան