Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը՝ Ալ (Ալինա) Անանյան

Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը՝ Ալ (Ալինա) Անանյան

 

«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի;
Մարտիրոս Սարյան

Հայ նկարչուհիները ինչպես անցած տասնամյակներին, այնպես էլ այսօր շատ կարևոր ավանդ ունեն ժամանակակից նկարչության մեջ: Եվ Ալ (Ալինա) Անանյանի նկարները գալիս են համալրելու մարդկային հետաքրքիր աշխարհն ու ներաշխարհը:
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության ձայնին ունկնդիր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Ալ (Ալինա) Անանյանն է Տավուշի մարզից:Ներկայացված էին մի քանի տասնյակի հասնող նկարներ, որոնք արվեստասեր հասարակայնության դատին էր հանձնում առաջին անգամ; Դրանք բոլորն էլ ինքնատիպ էին ոչ միայն իրենց ասելիքով, գունային նուրբ բազմազանությամբ, այլ նրանով, որ չէին պատկանում նկարչական որեւէ ուղղության կամ ժանրի:
Երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից: Ալ (Ալինա) Անանյանն այն եզակի նկարչուհիներից է՝ ով և կրթված է, և ունի սեփական ներաշխարհ, աշխարհ, որը շատ լուսավոր է և ունի սեփական գույները արտահայտելու ձև:Նկարչուհու համար ոգեշնչման աղբյուր են իր գաղափարները, մտքերը, որոնք գտնում է բնության մասնիկների մեջ:Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը: Հենց այս հատկության շնորհիվ Ալ Անանյանի կտավները գերում են դիտողին, հաղորդակից դարձնում մեզ նրա ինքնատիպ, խռովահույզ, ներաշխարհին:
Նրա բազմաթիվ նկարները ցուցադրվել են ցուցահանդեսներում և մրցույթներում արժանանալով մրցանակների: Ալինա Անանյանը անհատական ցուցահանդես է ունեցել սահմանամերձ Բաղանիս գյուղում նվիրված ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաև մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» համազգային փառատոնին: Ելույթներով հանդես եկան «Նուբար» պարային համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը, հերոսուհի մայր ՝Աղունիկ Ղուկասյանը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Լաուրա Սուքիասյանը: Իր անկրկնելի կատարումով հանդես եկավ Աշուղ Նազելի Գրիգորյանը: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Ալինա Անանյանին հանձնեց շնորհակալագիր նման յուրօրինակ ցուցահանդես ներկայացնելու համար:
Նկարչուհու ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ…
Ալ (Ալինա) Անանյան՝ վրձինը համարձակ է,

27.10.2018թ <<Միասնություն հանուն հայության >> ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

""
""

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *