ԱՇՏԱՐԱԿ գյուղն (դարձել է քաղաք 1963 թ.) իր ԱՇՏԱՐԱԿ անունը գյուղացիների ասելով ստացել է իր Բերդաթաղի՝ այժմ ավերակ Ծիրանավոր կոչված եկեղեցուց,որ հնում գյուղի միակ և ամենամեծ ծխական եկեղեցին է եղել: Դա ներսից սրբատաշ քարից է շինված,իսկ դրսից ՝հասարակ որձաքարից,և դիտողի վրա այնպիսի տպավորություն է թողնում, որ, կարծես ,սրբատաշ քարից շինված շինությունն իր գեղեցիկ, նուրբ սյուններով ու կամարներով ամփոփված է մի հաստակուռ , կարծր քարերից շինված պատյանի մեջ : Իր բարձր շինության վրա ունեցել է ապաստարան խցեր,որոնց հասնելու և մեջը մտնելու համար եկեղեցու մեջից կառուցված են եղել սանդուղքներ:Վտանգի ժամանակ գյուղի քաջ տղամարդիկ բարձրացել են եկեղեցու տանիքը, հսկել են այդտեղից թշնամու գործողություններին և անհրաժեշտության դեպքերում պաշտպանվել և պատսպարվել խցերում ,դրանց, այդ խցերի փոքրիկ՝ վերևից կիսաբոլոր ծածկույթ ունեցող լուսամուտներից,որոնք պահպանվել են մինչև այսօր,քարեր նետելով և հրազեն պարպելով թշնամիների վրա: Այսպիսով՝այդ եկեղեցին մի տեսակ բերդի ամենաբարձր աշտարակի պաշտպանության դիրքի կենտրոն հանդիսանալով ՝տեղիք է տվել գյուղացիներին կարծելու ,որ գյուղն էլ իր ԱՇՏԱՐԱԿ անունը ստացել է այդ պաշտպանության աշտարակից,որ, իհարկե,թյուրիմացություն է:""
ԱՇՏԱՐԱԿ Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է. նրա գոյության սկիզբը կորչում է խորին հնության մեջ: Ակադեմիկոս Ն.Մառի ասելով՝ Ծիրանավոր եկեղեցու տեղում , հեթանոսական ժամանակաշրջանում եղել է վիշապի-ԱՇՏԱՐԱԿ-Աժդահակի կամ Շտեկի պաշտամունքի մի տաճար,որ հետո, քրիստոնեության օրոք վերածվել էմի հնագույն տիպարի՝ բազիլիկի,,Аштарак, где на развалинах древней святыни дракона ,-ասում է նա,-называвшегося Аштарак-Аjdahak-или шдек,-сооружен был христианский храм древнвйшего базиличного типа,,:
Տաճարի մոտ , ինչպես Հայոց վանքերից ու եկեղեցիներից շատերի մոտ , հետագայում գոյացել է գյուղ ,որ հնագույն սրբության անունով կոչվել է ԱՇՏԱՐԱԿ:
Թե որքան ճիշտ է գիտնականի կարծիքը մենք չենք կարող ասել, բայց հավաստի կարելի է համարել այն , որ ԱՇՏԱՐԱԿ անունը շատ հին է,և իրեն շրջապատող՝Մուղնի, Կարբի, Փարպի,Հուշի կամ Ուշի, Օշական և դրանց նման այլ տեղերի անունների հետ միասին , պահպանվել և հասել է մեզ նախնական՝ խալդական-ուրարտական ժամանակներից:
Երվանդ Շահազիզ

Աշտարակը գտնվելով Արագածի ստորոտում՝հնում համարվել է Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղերից մեկը,իսկ հետո Խորհրդային Հայաստանի Աշտարակա շրջանի կենտրոնատեղին:Նրա տեղը մի սարահարթ է, որ հարավից տարածվում է դեպի հյուսիս և գտնվում է հյուսիսից՝ Մուղնի, հարավից՝Օշական,հյուսիս-արևմուտքից՝Փարպի գյուղերի մեջ,իսկ արևելքից՝Քասախ գետի և դրա ձախ ափին,դեպի Երևան,Եղվարդ և Էջմիածին տարածվող առապարների մեջ:Այդ սարահարթը,որ հարավից սկսած,հետզհետե բարձրանում է ,ունի անհավասար,խորդուբորդ մակերևույթ:Դրա ամենաբարձր կետը գյուղատեղի շրջանն է՝նրա հյուսիսային սահմանի վրա գտնված բարձրավանդակը,որը հնուց կոչվել է ՄՈՒՂՆՈՒ ԹԱՌ,այսինքն՝ Մուղնի գյուղի բարձրություն,քանի որ դրա վրա է թառած Մուղնի գյուղը,դրա վրաից էլ անցնում է Աշտարակից Մուղնի գնացող ճանապարհը.դա իր բարձրությամբ իշխում է ամբողջ գյուղի(քաղաքի) վրա:
Մյուս բարձրություններից՝սարահարթի վրա աչքի են ընկնումգյուղի հարավ -արևլյան կողմում մի բլուր,որ կոչվում է ՊԱՏՌԵԼԱԿԱՆՙորի վրա սովորություն են ունեցել հավաքվել հին աշտարակցիք՝ հայտնի տոներին զվարճանալու և այդտեղից դիտելու ձորում՝գետի մեջ,Աշտարակի կտրիճների ձուկ որսալու գործողությունը և ս. Մարիանեի բարձրությունը կամ բլուրը ,որ այդպես է կոչվել իր վրա կառուցված ս. Մարիանե եկեղեցուց: Սարահարթի մյուս խորդուբորդություններից ու տեղերից հայտնի են իրենց հնուց պահպանված անուններով՝ Ձորաբաշերը,Ձորահորիկը,Վարդանաբակը,Միջնահանդը,Օլորանը(ոլորանը),Սևահողերը,Խոպանները և Խնթերքը, որոնց անուններով կոչվում են ներկայումս այդ տեղերում ձգված այգիները:
Գյուղատեղը, ինչպես երևում է, իրեն շրջապատող առապարների պես առապար է եղել,ծածկված մեծամեծ ժայռերով և մանր խճաքարերով, և հետո միայն, հետզհետե,մաքրվել,մշակվել է: Այդ առապարի հետքերը մինչև այսօր էլ դեռ կարելի է տեսնել այգիներում,,որոնց մեջ, տեղ-տեղ, մնացել են ապառաժներ և մանր քարերի ահագին կույտեր և բլրակներ, որոնք կոչվում են Չընղըլներ: Այդ քարակույտները կազմվել են այգիների մշակության ժամանակ հավաքված ու հողի միջից հանված քարերից : Այդ քարերից էլ կառուցված են բազմաթիվ այգիների ցանկապատերը:

http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t31.0-0/p480x480/22829885_131757700915719_1687906196768178078_o.jpg?oh=14c9eec9469f3a893ffeebd4a0cff6f5&oe=5AA3AC3F alt="Фото Պատմական Աշտարակ." width="476" height="319" />
http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t31.0-0/p180x540/22904964_131817327576423_1666955324099697045_o.jpg?oh=d3ac2157f965f9aeb7e17b72b10294e0&oe=5A77ADAF alt="Фото Պատմական Աշտարակ." width="476" height="357" />