Մենք հպարտ ենք սահմանին կանգնած հայ զինվորների սխրանքներով, նրանց հայրենասիրությամբ: Մենք հպարտությամբ ենք կարդում ամեն մի զոհված զինվորի անունը՝ այն քաջարի մարտիկների, ովքեր կյանքը չխնայեցին մեր ազատության համար: Ես ուզում եմ, որ ամուր ընտանիքներ կազմեք, թշնամու գնդակից ամեն մի նահատակի վառ հիշատակի համար զավակներ ունենաք: Թող Աստված համբերություն տա այն մայրերին ու հայրերին, ովքեր արցունքն աչքերում զսպելով լուռ սպասում են իրենց զինվորների բարի վերադարձին: Նրանք բանակ մեկնել են ինքնակամ, գիտակցաբար գնացել մահին ընդառաջ, պայքարել Արցախյան ազատամարտում և արյան գնով պահպանել մեր անկախությունը;
Ծնվել է 1996թ. Մասիս քաղաքում: 2012թ. ավարտելով դպրոցը, որից հետո ընդունվել է Մասիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջ: 2014թ. զորակոչվել է Հայոց Բանակ ծառայության անցնելով ԼՂՀ` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:Մերօրյա Հերոս Աղասի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով:Աղասիի հարազատ դպրոցում նրա դասասենյակը անվանակոչվել է Հերոսի անունով, ինչպես նաև Մասիս քաղաքում մի փողոց կրում է Հերոսի անունը: Որքան էլ հզոր լինի պետության տնտեսությունը, առանց զինվորների արիության ու մարտական ոգու հաղթել անհնար է: Իզուր չեն ասում` ամենահզոր զենքը զինվորի ոգին է:
Դարեր ի վեր պետությունները պատերազմում են, զինվորները զոհվում են հանուն հայենիքի պաշտպանության կամ նրա սահմանների ամրապնդման: Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պատերազմները ոչ միայն հնարավոր են, այլ նաև շատ դեպքերում ուղղակի անխուսափելի:Խաղաղություն եմ ուզում էլ չեմ դիմանում, ով է հորինել պատերազմ ասվածը, ինչի ենք ամեն օր լսում հերթական կորստի մասին; Օրը սկսում և ավարտում ենք վատ լուրերով, ուզում եմ խաղաղություն ուզում եմ որ բոլոր զինվորները վերադառնան տուն,որ  ոչ մի մայր արցունքոտ աչքերով չսպասի իր որդուն;