Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ունեցվածքը և որդու բիզնես գործունեությունը Hetq.am 

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և, ըստ տրամաբանության, ամենաշատը նրան պետք է հուզեր թանկացումը և կարիքավոր քաղաքացիների սոցիալական վիճակը:
Պատգամավորի ասածից ստացվում է, որ թոշակով, նպաստով ապրողները «ինքնաբուխ ձևով» խուսափելու են, օրինակ, ձու, միս, կարագ ուտել, քանի որ նշված սննդամթերքները թանկացել են, իսկ աղքատները «սովորություն չունեն» թանկ ապրանք գնել: Ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի նմանատիպ մտքերը, մեղմ ասած, պետք է մտահոգեին այն քաղաքական ուժին, որին անդամակցում է նա: Սակայն, ոչ:
Հակոբ Հակոբյանը, բնականաբար, կարագ, ձու, միս կգնի, քանի որ թանկացումը նրա ընտանեկան բյուջեի վրա չի ազդի: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի` Հ. Հակոբյանը մեծ կարողության տեր է:
Անշարժ գույքից, կուտակած դրամական միջոցներից բացի, Հակոբ Հակոբյանն ունի նաև բաժնետոմսեր: Նա շահաբաժին ունի «Արփա-Սևան» ԲԲԸ-ում և «Բազենք» ՓԲԸ-ում:
«Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սևան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» հէկը: «Եղեգիս 1» -ը շահագործման է հանձնվել 2004թ.:
Նշենք, որ տարեցտարի պատգամավորի եկամուտներն ավելանում են: Դրանց զգալի մասը գոյանում է ստացած շահաբաժիններից:
Տարիների ընթացքում աճել են նաև նրա դրամական միջոցները:
Հակոբ Հակոբյանի բիզնեսմեն որդին
Հակոբ Հակոբյանի որդին՝ Պարույր Հակոբյանը, զբաղվում է բիզնեսով: Նա չի ծառայել ազգային բանակում: Հայրը՝ Հակոբ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում խուսափում է նշել կոնկրետ պատճառ, թե ինչու որդին չի ծառայել: Մեկ ասում է, թե տեղյակ չէ, մեկ էլ առողջական պատճառներ է մատնանշում:
Ամբողջությամբ ՝ Hetq.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *