Պատասխաններն են կարեւոր…

Հիշում եմ՝ նախորդ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի ասուլիսներից հետո անընդհատ մեզ, լրագրողներիս հասցեին, մեղադրանքներ էին հնչում՝ էդ ինչ ապուշ հարցեր եք տալիս։ Որովհետեւ էդ մարդը՝ նախկին վարչապետը նույնիսկ ամենաբարդ հարցերին «Այո» կամ «Ոչ» էր պատասխանում, լրագրողին դնելով հիմար վիճակում… Դե հա, եթե լրագրողը մի քանի օր մտածել է իր հարցի շուրջ, բայց այդ հարցի պատասխանը Այո կամ Ոչ է, ուրեմն երեւի այնքան էլ լավ լրագրող չի, ակնարկում էր նախկին վարչապետը… Այս վարչապետը ոչ միայն պատասխանում է հարցին, այլեւ դուրս է գալիս հարցի շրջանակներից… Ու հենց դրա համար էն նախկինի դեպքում ես որպես լրագրող պրիմիտիվ էի ընկալվում, այս նորի դեպքում՝ շատ խելոք… Ուղղակի ինքը պատասխանում է հարցերին, այլ ոչ թե գերող ժպիտով ասում՝ Այո կամ Ոչ…

Արմեն Դուլյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *