Օրեր առաջ «Ռազմական Արխիվ 1990-1994»-ը հրապարակեց մի տեսանյութ, որի մեջ խոսքը գնում եր մի պատանու մասին, ով 12 տարեկանից զենքը ձեռքին պաշտպան կանգնեց հայրենի հողին։ https://www.facebook.com/razmakanarchive/posts/1059679554374235

Մեզ հաջողվեց բացահայտել նրա մասին հնարավորինս ամբողջական պատկերը։

Եւ այսպես՝

ՊԱՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(13. 10. 1975 – 19. 04. 1993)

Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 13-ին Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում։
Պավելին ճանաչողների պատմելով, նա շատ ժիր և ուրախ տղա էր։ Նրանց տունը գտնվում էր գետի ափին, և նա իր ամբողջ ժամանակը անց եր կացնում իր սիրելի Թառ-թառի ջրերում։

Երբ նա 8-րդ դասարանում եր, մտերիմ կապ եր հաստատել ռուսական բանակի զինվորների հետ, որոնք անունի պատճառով շատ էին սիրում Պավելին։ Եւ այդ կապը Պավելը օգտագործում եր ծանր վիճակում հայտնված համագյուղացիներին օգնություն հասցնելու համար՝ սնունդ եր հայթայթում, զինամթերք և այլ կարևոր բաներ։

12 տարեկանից միացավ ֆիդայական շարժմանը՝ ընդգրկվել է Չափար-Գետավան ինքնապաշտպանական ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Վոլոդյա (Արայիկ) Սարգսյանը։ Նրա ակտիվությունը առավել սրանում է «Օղակ» գործողության ժամանակ, երբ խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՈՆ-ի հետ ԼՂԻՄ հայկական բնակչության դաժանաբար արտաքսում և սպանդ ծավալեցին։ Այդ օպերացիայի շրջանակներում գերի է ընկնում Պավելի ավագ եղբայրը՝ Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ազատվելուց հետո պարզ դարձավ, որ Ռազմիկը ենթարկվել եր դաժան խոշտանգումների։
Այդ պահից Պավելին գյուղում էլ ոչ ոգ չտեսավ՝ նա միացավ զինված պայքարին։

Պավել Մարտիրոսյանը մասնակցել է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում տեղի ունեցած մարտական գործողություններում։

Մարտակերտում Պավելը ծառայել է Կարապետյան Ռոմայի (Մարաղայի Ռոմա) ջոկատում, ապա միացել է Հովսեփյան Հովսեփի ջոկատին։ Այդ ջոկատի կազմում նա մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, որտեղ տվել է իր վերջին մարտը՝ Օմարի լեռնանցքի ազատագրման ժամանակ։

1993 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանական կողմը հակագրոհ է կազմակերպում, նպատակ դնելով հետ վերցնել կորցրած դիրքերը։ Հայկական զորքը ընդունեց մարտը՝ սկսեց հետ մղել հակառակորդին Չարեկտարից մնիչև Օմար։

Պավելը իր գնդացիրավ առաջնագծում էր։

Բուժքույր Կարինե Գևորգյանի (այդ խիզախ կնոջ մասին մենք անպայման կգրենք) վկայությամբ Պավելը վիրավորվում է, սակայն թեժ մարտի պատճառով նրան դուրս հանել մարտադաշտից չի հաջողվում։ Կարինեն վիրակապում է Պավելին և թողնում այնտեղ։

Երբ հաջողվում է հետ շպրտել ադրբեջանցիներին և առաջ գալ անցած մարտի տեղը Պավելին այնտեղ չգտան։ Պավելի եղբոր պատմելով գիշերը ձնառատ եր և նրանք չկարողացան հայտնաբերել նրան, ո՛չ ողջ, ո՛չ էլ զոհված։

Պատմում է այդ մարտի մասնակից Արայիկ Ղազարյանը․
«1993թ ապրիլի 18֊19 իրականացվում էր Օմարի լեռնանցքի ազատագրման ռազմագործողությունը, հակառակորդի դիրքերին մոտ տարածությունում (50֊60 մ ) ՝ հակառակորդի դիպուկահարի կողմից խոցվեցին մեր 3 մարտական ընկերները՝ Վարդենիսի Գեղամասար գյուղից (5 երեխաների հայր) Լյովան, Մարտունու Ծովինար գյուղից՝ 19 ամյա Ռադիկը և Պավելը։ Ասեմ, որ երեքն էլ գնդացրորդ էին՝ 2 ПК, 1 РПК։ Գրոհը ձախողվեց, տղաները նահանջեցին ելման դիրք։ Դրանից մոտ 20 ֊ 30 րոպե հետո, իմ նախաձեռնությամբ երկու զինակից ընկերներիս և Վանաձորի գնդի երկու ժամկետային զինծառայողների մասնակցությամբ բարձրացել ենք տղաների զոհված վայրը (իրարից 10 ֊ 15 մ իրարից հեռու), երկու դին դրել ենք տեխնիկայի մեջ, փնտրել ենք Պավելին, սակայն չենք գտել ( իր գնդացիրը ПК եղել է այդտեղ )։ Չեմ ասում դին, որովհետև բուժքույր-ազատամարտիկ Կարինե Գևորգյանը (հետմահու Մարտական խաչ 2֊րդ աստիճանի շքանշանի ասպետ ) մեզ հայտնեց որ Պավելը եղել է կենդանի ՝ աչքից խոցված, ինքը վիրակապել է։ Մի երկու ժամ հետ Ումուդլուից կամավորների նոր խումբ է բարձրացել փնտրելու Պավելին, ցավոք ապարդյուն։»

Պավելը բազմազավակ ընտանիքի որդի էր՝ ուներ 5 եղբայր և 2 քույր։

Ծնողները մինչև վերջի շունչը հավատում էին, որ նրանց որդին կգտնվի, կվերադառնա․․․
Այդպես էլ գնացին չդադարելով սպասել։

Պավել Սուրենի Մարտիրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության «Արիության համար» մեդալներ։

Նրա անունը կրում է Գետավանի միջնակարգ դպրոցը։ Իսկ Օմարի Լեռնանցքում տեղադրված է նրա կիսանդրին։

Փառք մեր փոքրիկ զինվորին, ով տղամարդ դարձավ մարտի դաշտում, ապրեց այդքան կարճ բայց վառ կյանք։ Եւ նվիրաբերեց այն իր Հայրենիքին, ժողովրդին, իր պես մանուկ տղաներին, նվիրելով նրանց խաղաղություն կերտելու հնարավորություն։

«Ռազմական արխիվ 1990-1994»-ը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ վերականգնել իրադարձությունների շարքը, վերադարձնել հերոսին իր անունը՝ մարտական ընկերներին, ընտանիքի անդամներին և մանկության ընկերներին։