""Ուրախ եմ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցնում են լավ տրամադրությամբ եւ որեւէ լուրջ միջադեպ չկա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փարիզի օդանակավակայանից։ «Ստացել եմ տեղեկատվություն Երեւանից եւ ուրախ եմ, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում են լավ տրամադրությամբ եւ որեւէ լուրջ միջադեպ չկա։ Ես հույս ունեմ, որ իսկապես մենք ունենալու ենք օրինակելի քվեարկություն, օրինակելի ընտրություններ։ Իհարկե, կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը նվազել է, եւ դա թերեւս բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղափոխել չկա, բայց ես հույս ունեմ,ո ր մեր քաղաքացիները ընտրություններինկ մասնակցեն, քանի որ այս ընտրություններին գազելներ, այսպես ասած խթաններ չեն լինելու եւ ես հույս ունեմ, որ մեր ընտրողները շատ ակտիվ կմասնակցեն, որովհետեւ այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ ձեր որոշումն է լինելու, թե ինչ է լինելու ընտրությունների արդյունքում եւ այս առումով շատ մեծ ինտրիգ է, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու ընտրություններին եւ դա միայն դուք գիտեք»,–ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ ինքը համոզված է, որ ընտրությունները եւ ձայների հաշվարկները կանցնեն սիրո եւ համերաշխության մթնոլորտում. «Իրավապահները ծառայություն են իրականացնում եւ չի կարող որեւէ այլ տրամաբանություն գործել»։ Փաշինյանը եւս մեկ անգամ բոլորին կոչ արեց գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել։ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը Փարիզի օդանավակայանում է եւ շուտով կմեկնի Նյու Յորք։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 29-ին, քանի որ Նյու– Յորքից էլ մեկնելու է Դուշանբե։

 

Նյութի աղբյուրը` YN.am